Էս ա Հայաստանի պատկերը էսօր` հանուն հայրենիքի կյանք տվածները պարտվում են հանուն կյանքի հայրենիք տվողներին
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Ամեն առավոտ Իսակովի պողոտայով անցնելիս բախվում եմ երկու դաժան իրականության: Նախ իմ ձախ կողմում Եռաբլուրն է, որտեղ մինչև օրս առավոտ ութին գերեզմանը գրկած քնած ծնողներ կան: Այնտեղ իրենց վերջին հանգրվանը գտած տղեքն են, ովքեր իրենց կյանքը տվեցին լավ հայրենիք, հզոր պետություն ունենալու երազանքով:
Մի քանի հարյուր մետր այն կողմ ԱՄՆ դեսպանատունն է, որտեղ ամեն օր հարյուրավոր մարդկանց հերթեր են: Նրանք էլ հակառակն են անում` հայրենիքն են տալիս հանուն լավ կյանքի խոստումի: Մեծ մասը երիտասարդներ, որոնք ԱՄՆ-ում տաքսու վարորդ են աշխատում, բայց Հայաստանում Օպելով տաքսու վարորդին անհարգալից վերաբերվում:
Էս ա Հայաստանի պատկերը էսօր` հանուն հայրենիքի կյանք տվածները պարտվում են հանուն կյանքի հայրենիք տվողներին:
Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

