Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
12
Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» Պատերազմ Արցախում
Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

Դատական համակարգում 500 հոգի վերջապես աշխատավարձ են ստացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական եւ քրեական դատարանների դատավորները եւ աշխատակիցները՝ ավելի քան 500 հոգի, 54-օրյա դադարից հետո՝ երեկ, վերջապես աշխատավարձ են ստացել։

Ինչպես հայտնի է, 2 ամիս է՝ դատավորները արդարադատություն էին իրականացնում անվճար: Նրանք պարտաճանաչ գնում էին աշխատանքի, մինչեւ կեսգիշեր նիստերի մասնակցում, որոշումներ գրում ու տուն գնում՝ մտածելով, թե ինչպես լուծել իրենց տարրական, կենցաղային կարիքները, քանի որ դեռեւս հունվարին Երեւանի դատարանները բաժանվել էին քաղաքացիական եւ քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։

Եւ քանի որ օրվա քաղաքական իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի դատական իշխանության նկատմամբ, 6 ամիս շարունակ համապատասխան ենթաօրենսդրական ակտը չէր մշակվում, բյուջեի բաժանում չէր արվում, ավելին՝ կառավարությունը մերժել էր հարցը օրակարգում ընդգրկել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն գործադիրը նախորդ շաբաթվա նիստում ընդգրկել էր այդ հարցը: Բայց անկազմակերպվածության արդյունքում միայն երեկ դատավորները կարողացել են ստանալ հունիս ամսվա աշխատավարձը՝ առանց տույժ-տուգանքների։

«Բայց կարեւորը իրենց պարգեւավճարները չեն պակասում, իրենց վոյաժների օրապահիկները չեն ուշանում, իսկ դատական համակարգում մարդիկ օդով են ապրում։ Հետո էլ կասեն՝ սոցիալական երաշխիքներ, կադրերի ներգրավում, լավագույն պայմանների ստեղծում։ Նույն ԲԴԽ-ում, դատական դեպարտամենտում երբ հայտարարում են, թե տեղյակ են խնդրից, քանի՞ օր են պատրաստ անվճար աշխատել։ Կամ երբ դատավորը որոշումը մեկ օր ուշացնում է, տեխնիկական վրիպակ է թույլ տալիս, նույն ԲԴԽ-ն առանց աչք թարթելու վարույթ կհարուցի եւ խիստ նկատողություն կհայտարարի, իսկ հիմա 54 օր հետո աշխատավարձ են տալիս, ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, առանց տույժ-տուգանքների, առանց ներողության, առանց մեղքի զգացման։ Սա էլ եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, էլի կձգվեր»,-ասում է դատական համակարգի մեր աղբյուրը։

Եւ սա միակ խայտառակությունը չէ. իշխանության «անտեր» զավակին՝ դատական համակարգին այնպես են անտեսել, որ օրեր շարունակ դատարանների կազմերի հեռախոսահամարները պարտքի պատճառով անջատված է եղել, այսինքն՝ փաստաբանները, քաղաքացիները տարրական խնդիր ունեին դատարանների հետ կապ հաստատելու, պետությունը պարտքը չէր վճարել։ Նորից լրատվամիջոցների աղմուկից հետո դեպարտամենտը վճարել էր պարտքը, եւ հեռախոսները միացվել էին։ Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը եւ, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>