ՄԵԿ հարցանի ասուլիսը
Դիտել նաև
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի 5 մասնագիտություններում ընդունվել է 4 դիմորդ․ Վահե Սարգսյան
Նիկոլի վաղվա ասուլիսին հրավիրված- մասնակից մի քանի տասնյակ լրատվամիջոցներն իրականում մեկ հարց ունեն տալու. ո՞վ է քեզ թույլ տվել Ղարաբաղը և 8 «անկլավները» ճանաչել Ադրբեջանի մաս։
Մնացածը ենթահարցեր են. էս ի՞նչ ես բերել մեր գլխին՝ առանց քարտեզների ճշտման, առանց սահմանազատման սկզբունքների հստակեցման, առանց Արցախի հայության հստակ երաշխիքների ո՞նց ես նման բան արել, ո՞ր իրավունքով, ո՞ր տրամաբանությամբ։ Հասկանու՞մ ես, թե ինչի´ առաջ ես կանգնեցրել երկիրը։
Սեղանին ուրիշ հարց չկա։ Ու չկա նաև պատասխանը, թե ժողովուրդն է իր քվեով լիազորել։ Ընտրության դու գնացել ես այս հարցերի շուրջ այլ ծրագրով ու այլ խոստումներով։
Բոլոր նախարարները, փոխնախարարները, դիվանագետները, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, պատգամավորները պետք է այդ հարցը գոնե մտքներում տան իրենց «Մեծարգոյին» ու հասկանան, որ նրա հետ հավասար դնում են իրենց ստորագրությունները։

