Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Արցախի Հացի գյուղում հացի սով է․ 5 հոգանոց ընտանիքը 1 հաց է ստանում․ գյուղապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում հացի սով է։ 5 հոգանոց ընտանիքն օրական 1 հաց է ստանում։ Հացահատիկի մշակմամբ երբեմնի հարուստ, հացով հյուրասեր այս գյուղի մի մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զորքի նշանառության տակ, իսկ թշնամու կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ հումանիտար ճգնաժամի շեմին։

Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ վիճակն աղետալի է, տուն կա քաղցած են մնում մարդիկ։

«Խանութներում բոլոր տեսակի ապրանքները իսպառ բացակայում են։ Մայրաքաղաքի հետ կապը կարելի է ասել կտրված է, դիզվառելիքի խնդիր կա։ Հաճախ հիվանդներին չենք կարողանում ժամանակին հիվանդնանոց տեղափոխել՝ կրկին բենզինի և դիզվառելիքի պատճառով»,- նշեց նա։

Հացի գյուղը հացը ստանում է շրջկենտրոն Մարտունիից։ Ըստ Սարգսյանի՝ հացի մատակարարումը սուղ է, պահանջարկին համապատասխան գյուղացիները հաց չեն ստանում։

«150 հոգանոց գյուղում 100 հացի պահանջարկի դեպքում 20, 30 կամ 40 հատ հաց են բերում։ Այնպես է ստացվում, որ հացը ոչ բոլորին է հերիքում։ Օրինակ ունենք 5 հոգանոց ընտանիք 5 հաց է պատվիրել, 1 հաց է ստանում»,-նշեց նա։

2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի վարելահողերի մոտ 90 տոկոսը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ, մնաց անմշակ։ Սարգսյանի խոսքով՝ հացահատիկի ցանքատարածությունները դարձել են անպիտան։

«90 տոկոսը չմշակելու հետևանքով դարձել են անպիտան, մնացած 10 տոկոսը վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանում հնձել։ Ստացվել է այնպես, որ հացահատիկային մշակաբույսերի դաշտերում գյուղացիները չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Նույն վիճակն է նաև անասնակերի դեպքում, հավաքածը չի ստացվում տարբեր գյուղերից տեղափոխել, կամ էլ՝ դաշտերից գյուղամեջ բերելը»,-ընդգծեց նա։

Սարգսյանի խոսքով՝ դիզվառելիքի պակասի հետևանքով հղիները չեն կարողանում գնալ պլանային ստուգումների։

«Հղիները հիմնականում պլանային ստուգումների են գնում հասարակական տրանսպորտով, որը հազարից մեկ է գործում։ 1 երթուղային է գնում Ստեփանակերտ, այն էլ շաբաթվա ոչ բոլոր օրերին։ Շատ ժամանակ ոչ բոլորն են կարողանում տրանսպորտից օգտվել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը պաշտոնական Բաքվի հրահանգով 225 օր է փակել են Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է սովի և հումանիտար աղետի առաջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>