Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Նոր մեղադրանքներ են առաջադրվել «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին՝ Դոգին. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար՝ «Դոգ» մականվամբ հայտնի Վ․Ղուկասյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցագործության նոր դրվագներ և հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔՊ-ից:

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար փաստեր՝ Վ․Ղուկասյանի կողմից «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի, ինչպես նաև երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար, իսկ գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչից 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։ Պարզվել էր նաև, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթների ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև «youtube» և «facebook» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ բռնությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածաված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել նրա կողմից, խմբի կազմում, կատարված առերևույթ նույնաբնույթ հանցավոր այլ գործողությունների մասին փաստական տվյալներ ևս։

Մասնավորապես, պարզվել է, որ Վ․Ղուկասյանը «Youtube.com» կայքի իր անհատական էջով նույն դատավորի հասցեին 2021թ․ նոյեմբերի 29-ին և 2022թ․ մարտի 3-ին հրապարակված տեսաելույթների միջոցով հնչեցրել է վերջինիս աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններ։ Բացի այդ, Վ․Ղուկասյանը քրեական վարույթով մեղադրյալ՝ իր հետ համագործակցած, խմբի անդամ հանդիսացող երկու անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերաբերյալ, մի դեպքում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորի, մեկ այլ դեպքում՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից կայացված, վարույթն իրականացնող մարմնի միջնորդութունները բավարարելու վերաբերյալ որոշումների առթիվ, հանձնարարել է իր հետ մտերիմ, տարբեր սոցիալական ցանցերում Վ․Ղուկասյանի գործունեությունը տարածող համացանցի մի շարք օգտահաշիվների կառավարմամբ զբաղվող երկու անձանց ձեռք բերել այդ դատավորների, նրանց մերձավոր ազգականների լուսանկարները, մոնտաժելու միջոցով դրանց վրա կատարել անպարկեշտ գրառումներ:

Վերջիններս կատարել են հանձնարարությունը և պատրաստված՝ մոնտաժված, անպարկեշտ, արատավորող գրառումներով լուսանկարներն ուղարկել են Վ.Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլինի և հունիսին սոցիալական ցանցերի իր էջերով, ուղիղ հեռարձակամամբ ցուցադրել է այդ լուսանկարները կամ հրապարակայնորեն դատավորի և նրա մերձավորների վերաբերյալ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ։ Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը մի դեպքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց հետ, իսկ մյուս դեպքում՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Ա․Գալստյանի, Կ․ և Լ․Ղուկասյանների հետ նախնական համաձայնությամբ, խմբերի կազմում, երկու տարբեր անձանց և նրանցից մեկի մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի միջոցով 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ սեպտեմբերին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ: Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերին ինքնությունը դեռևս չպարզված անձը, Վ.Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, նախապես ձեռք բերելով Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Վ․Ա․-ի մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ վիճաբանության միջադեպի վերաբերյալ տեսագրություն, 2021թ․ դեկտեմբերին արտասահմանյան հեռախոսահամարներից հեռախոսակապ է հաստատել Վ․Ա․-ի հետ։ Հետագայում՝ 2022թ․ մայիսին, նույն հեռախոսահամարի «WhatsApp» հավելվածին ուղարկված հաղորդագրությունների միջոցով «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի անունից Վ․Ա․-ի օգնականին այդ անձը ներկայացրել է 138.000.000 ՀՀ դրամին համարժեք 300.000 ԱՄՆ դոլար Վ․Ա․-ի կողմից իրենց հանձնելու, այսինքն՝ իր կողմից ուղարկված էլեկտրոնային դրամապանակին երեք օրը մեկ հիշյալ գումարը մաս-մաս փոխանցելու պահանջ։ Հակառակ դեպքում նա սպառնացել է իրենց կողմից համացանցի տիրույթում հրապարակել Վ․Ա․-ի մասին արատավորող, նրա իրավունքներին և օրինական շահերին վնասող տեղեկություններ:

Մերժում ստանալուց հետո, Վ․Ղուկասյանն իրագործել է իր և ինքնությունը չպարզված անձի կողմից տրված սպառնալիքները և 2022թ․ հուլիսին սոցցանցի իր անհատական էջով հրապարակել տեսանյութը՝ տուժողի հասցեին գործածելով վիրավորական, արատավորող արտահայտություններ: Մյուս դեպքում Վ․Ղուկասյանը, Ա․Գալստյանի, քույրեր Կ․ և Լ․Ղուկասյանների հետ խմբի կազմում, 2022թ․ աշնանը ծրագրել և իրականացրել են քաղաքացի Շ․Բ․-ից նրա և նրա ընտանիքի անդամների մասին արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով Կ․Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-4 բնակարան գնելու պահանջ ներկայացնելու, մերժում ստանալուց հետո Վ․Ղուկասյանի կողմից սոցցանցային էջերի միջոցով նման տեղեկություններ հրապարակելու, բանակցություններից հետո 100․000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տրամադրման շուրջ համաձայնություն ձեռք բերելու հանցավոր գործընթացը։ Այս դրվագի մասին ՀՀ քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն հրապարակել էր ավելի վաղ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանին ներկայացված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագ/, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով / չորս դրվագ/, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 490-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/: Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>