Պետք չէ ակնկալել իրական քաղաքական դերակատարում այն մարդկանցից, ում համար կյանքի գործ է հանդիսանում բիզնեսը
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Իրական քաղաքական ակտոր լինելու համար պետք է պատրաստ լինես զոհաբերել վերջին լումադ։ Կարիերադ։ Անգամ անունդ։
Հակառակ դեպքում զբաղվելու ես քաղաքական իմիտացիայով` խաբելով բոլորին ու, ամենակարևորը, ինքդ քեզ։
Պետք չէ ակնկալել իրական քաղաքական դերակատարում այն մարդկանցից, ում համար կյանքի գործ է հանդիսանում բիզնեսը։ Նրանք ապրիորի պատրաստ չեն զոհաբաբերության։ Պատրաստ չեն դուրս գալու իրենց կոմֆորտի տիրույթից։ Քաղաքականությունը նրանց համար ընդամենը գործիք է, այլ ոչ թե մտածողության ձև։
Ծանոթ իրավիճակ է չէ՞։
Քաղաքականությունը մասնագիտություն է, նաև կոչում, որը պահանջում է մեծ նվիրում։ Այն նման է դիցաբանական անկուշտ, ամեն բան խժռող էակի, որին միայն անդադար կերակրելով է հնարավոր ենթարկեցնել։
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

