Սիրելի Արցախցիներ, ինտերնետին միացեք VPN ծրագրով և քվեարկեք
Դիտել նաև
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. ՀայաՔվե
Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» կարելի՞ է
«Հայաքվեն» հավաքել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները. Թվով 167 զոհ և անհետ կորած
«Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
«ՀայաՔվե»-ն Սահմանադրական շարժում է ձևավորելու
Որքան հասկանում եմ, Արցախում ՀայաՔվե -ին օնլայն մասնակցելուն խանգարելու համար Հայաստանից կամ Ադրբեջանից միտումնավոր փակել են IP հասցեները։ Այսինքն Հայաստանի ԿԸՀ կայքը հավանաբար Արցախի IP հասցեները ընկալում է որպես Ադրբեջան, իսկ Ադրբեջանից էլ փակել են մասնակցության հնարավորությունը։
Սիրելի Արցախցիներ, եթե իրականում դա է օնլայն ստորագրել չկարողանալու պատճառը, ապա կա լուծում.
Ինտերնետին միացեք VPN ծրագրով, որը շեղում է IP հասցեները և այլ երկրի անվան տակ ներկայացնում։ Այդկերպ Արցախի մեր հայրենակիցները հավանաբար կկարողանան քվեարկել հանուն Արցախի։
Փորձեք և տեղեկացրեք արդյունքների մասին։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

