Արցախում հանրահավաք է, իսկ մենք այստեղ ի՞նչ կարող ենք անել
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Արցախում հանրահավաք է, իսկ մենք այստեղ ի՞նչ կարող ենք անել։
1. Քվեարկել Հայաքվեում, եթե դեռ չեք քվեարկել։
2. Իրազեկել և բացատրել ուրիշներին, թե ինչով է կարևոր Հայաքվեն։
3. Միանալ այլ նախաձեռնությունների [բաց նամակներ, ստորագրահավաքներ, նամանավանդ դրսին ուղղված, որպեսզի երևա, որ մենք չենք համակերպվում այս իրավիճակի հետ և որ Նիկոլը չունի ոչ մի մանդատ երկիրն ավիրելու]։
4. Հիշել և հրապարակավ հիշեցնել ձեր շրջապատին քաղբանտարկյալների մասին. Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլն։
5. Գրել ու պատմել Արցախում և թշնամու հարվածի տակ հայտնված սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի մասին։
6. Պատմել այն հոռի բաների մասին, որ նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգի պատճառով ամեն օր բախվում ենք. սկսած ըստ ոստիկանի քմահաճույքի բերման ենթարկվելուց, վերջացրած բյուրոկրատական դժոխքով, որի հետ ամեն քայլափոխին բախվում ենք։

