Կներեք, որ Հայաստանի ապրող բնակչությանը անվանում եմ ժողովուրդ, գոնե մի մասին. դա դեռ ժողովուրդ չէ, այլ զանգված
- Սիրիայում եզդիների ցեղասպանության հանդեպ Արևմուտքի անտարբերությունը մեզ պետք է դաս լիներ, որ մարդու իրավունքները լոկ քաղաքական գործիք է:
- Դեմոկրատիան, որպես կառավարման ձև, այսինքն որպես իշխանության ճյուղերի տարանջատում, նույնպես միջազգային քաղաքականության հարթության մեջ լոկ քաղաքակն գործիք լինելու մեզ համար պետք է պարզ լիներ, երբ իշխանության երկու ճյուղեր՝ կառավարությունն ու խորհրդարանը, շրջափակեցին դատարաններն ու ծեծեցին դատավորներին, եվրոպական կառույցներն ու Հայաստանի դեսպանատները համարեցին նորմալ ու անցան առաջ: Նույնը տեղի ունեցավ Սահմանադրական Դատարանի հանդեպ հաշվեհարդարի ժամանակ: Ինչու, որովհետև դեռ ծրագրեր ունենին իրենց հետ:
- Այսօր նույնպես ցեղասպանության ակտը է կատարվում Արցախում, սակայն միջազգային կառույցներն ու նրանց տերերը նույնպես լուռ են, որովհետև դա համապատասխանում է իրենց աշխարքաղաքական ծրագրերին:
- Ինչ վերաբերվում է այսօրվա Հայաստանի կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը, ապա այստեղ անգամ ավելորդ է խոսել, որ նրանք ծառայում են Հայաստանի ժողովրդին: Իհարկե, ծառայում են, սակայն ոչ մեզ:
Հ.Գ. Կներեք, որ Հայաստանի ապրող բնակչությանը անվանում եմ ժողովուրդ, գոնե մի մասին: Դա դեռ ժողովուրդ չէ, այլ զանգված, քանի որ հաշտվում է այս իրավիճակի հետ ու դեռ հավաքական գիտակցության ձևավորման փուլ չի անցել:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

