Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նա 4 տարի է՝ անգիտակից վիճակում է
Դիտել նաև
«Մկրտիչ Սրբազանն ազատությունից զրկված է նրա համար, որ Հայրապետի հետ ազգակցական կապ ունի»․ Տիգրան Աբրահամյան
«Իշխանությունը վա բանկ է գնում` ստվերից առաջին պլան բերելով տիրադավ պատանդներին»․ Տիգրան Աբրահամյան
3-ամյա Տիգրանի մարմինը բերել են Ծափաթաղի իրենց տուն
Համատեղ աղոթք՝ փոքրիկ Տիգրանի գտնվելու համար
«Տիգրանի հագին վարդագույն տաբատ, մոխրագույն սվիտեր է եղել»․ Տիգրանի հարազատներ
ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին:
Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:
Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջութան վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:
Ամեն անգամ, երբ իշխանությության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:
Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

