Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է. միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյան

168.am-ը զրուցել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ավետիք Իշխանյանի հետ:

–Ինչո՞ւ է Լաչինի միջանցքը մինչև այժմ փակ։ Ի՞նչ պետք է աներ և պետք է անի Հայաստանի իշխանությունը միջանցքը բացելու համար, թեպետ գործող իշխանություններն ուղիղ տեքստով ակնարկում են, որ այդ հարցն իրենց օրակարգում չկա ու իրենց չի հուզում։

-Բերձորի միջանցքի փակման հիմնական, եթե ոչ՝ միակ պատճառը Հայաստանի վարչապետ կոչեցյալի կողմից 2022թ. հոկտեմբերի 2-ին Պրահայում, հրապարակայնորեն Արցախի ուրացումն էր՝ Արցախը համարելով Ադրբեջանի տարածք։ Եթե Հայաստանը համարում է Արցախն Ադրբեջանի տարածք, ապա Ադրբեջանն իրավասու է դառնում իր տարածքում կատարել այն, ինչ ցանկանում է։ Այնպես որ, Բերձորի միջանցքի փակումը վստահաբար կարելի է համարել հայ-ադրբեջանական հերթական գործարք։ Ի դեպ, դրան նախորդեց Աղավնոյի, Բերձորի, Սուսի հայաթափումը, որն էլ իրականացրեց Արցախի իշխանությունը, Հայաստանի վարչապետ կոչեցյալի հանձնարարությամբ։ Նախարար կոչվող Հայկ Խանումյանն անձամբ էր համոզում բնակիչներին թողնել իրենց տները և հեռանալ։

Եվ իսկապես, Հայաստանի իշխանություններին բացարձակապես չի հուզում մեր արցախցի հայրենակիցների ճակատագիրը։ Նրանց այդ հայտարարությունները, տարբեր դեսպաններին իրավիճակի ներկայացումները բացարձակապես կեղծ են և արվում են ձևի համար։

Եվ, ներեցեք, ոչ միայն իշխանությունները, այլև հանրության, մտավորականության զգալի հատվածին այդ հարցը չի հետաքրքրում։ Այդ մասին են վկայում, որ Արցախի համար այս ճակատագրական օրերին, կարծես, ոչինչ չի եղել, վարչապետ կոչեցյալը Վրաստանում, ժպիտը դեմքին՝ ֆուտբոլի խաղ է վայելում, վարչապետուհին Սևանի ափին հանգիստն է վայելում, Երևանում անցկացվում է գինու փառատոն, իսկ երեկ բացվեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը… Կարծում եմ նաև, որ այս զուգահեռ իրականությունն է պատճառներից մեկը, որ տարբեր միջազգային կառույցներ լուրջ չեն վերաբերվում Հայաստանի հայցերին։

Պատկերացրե՛ք, որ ընտանիքում մեկը ծանր հիվանդ պառկած է մի սենյակում, իսկ մյուս սենյակներում ընտանիքի մյուս անդամների համար քեֆ-ուրախություն է։ Հարց՝ ի՞նչ կմտածեք այդ ընտանիքի բարոյականության մասին։

Բերձորի միջանցքի բացման բանալին Հայաստանում է։ Միայն իշխանափոխությունը կարող է շտկել իրավիճակը։ Իսկ մինչ այդ հույսներս պետք է դնենք արցախցի մեր հայրենակիցների համառության վրա։ Իհարկե, հեշտ է Երևանից հորդորել համառության դրսևորում, բայց այլ ելք գոյություն չունի։

Դիմացե՛ք, սիրելի՛ արցախցիներ, ձեր համառությամբ է միայն հնարավոր և Արցախի, և Հայաստանի փրկությունը։

Մանրամասները՝ 168.am-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>