Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա
Դիտել նաև
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի է Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների` անձնագրային ստուգումները:
Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն, թե իբր միջանցքը բաց է և շրջափակում չկա:
Իրականում ակնհայտ է, որ ոչ միայն միջանցքը փակ է արցախցիների կանոնավոր շարժի, այլ առհասարակ մատակարարումների համար և խիստ սահմանափակ անցում կա միայն առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց և նրանց ուղեկցողների համար:
Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից

