ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունն ու վերադառնար տուն». Բարսեղ Գիշյան

«Այսօր հուլիսի 7-ն է, տղաս այսօր պետք է ավարտեր ծառայությունը և վերադառնար տուն, բայց չվերադարձավ, ավելի ճիշտ ՍՅՈՒՆԻՔԻ լեռներից վերադարձավ Եռաբլուր՝ այն էլ վրաց-ազերիական «Կրասնի մոստ» անցակետով։ Նույն ժամին, երբ 32 հայ զինծառայողների մարմիններով բեռնատարը Վրաստանից Նոյեմբերյանով հասնում էր Սևան, հանդիպակաց ուղղությամբ իր մեքենայով անցել է աղջիկս, գնում էր Նոյեմբերյան եղբոր համար մոմ վառելու Նոյեմբերյանի բարձր սարերից մեկի՝ Սրբասարի գագաթի սրբավայրում, որի ստորոտում ամառները միշտ անց են կացրել իմ երեխաները։

Տղաս ուներ աստվածային մարդկայնություն ու մեծահոգություն, մարդկային կարեկցանք։ Մի անգամ երբ փոքր էր, գիշերվա մթին սարերում տեսավ ծանր անձրևի տակ ընկած մի գյուղացու՝ թաց ու անշոր, 2 հազար մետր բարձրություն, ցուրտ, մութ․․․ ինձ ստիպեց նրան տանել մեր կացարան ու պահել մինչև լույս․․․ Մի ուրիշ անգամ, հիշում եմ, Երևանում շենքի պատշգամբից նայում էի ներքև, կատուն ընկավ մեքենայի տակ․․․ կարդոնից տուփ սարքեց, շորեր դրեց, կատվին դրեց տուփի մեջ և տարավ դաշտում թաղեց։

Տղաս բնավորությամբ շռայլ էր, երկնային մի բան կար նրա այդ շռայլության մեջ ու երևի դա կապ ունի նրա զոհվելու հետ։ Համացանցում շատ ինֆորմացիա ու վիդեոներ կան, համաձայն որոնց, երբ ազերիները կանգնում են ծանր վիրավոր տղայիս գլխին, ավելի ուշ նրան (ծանր վիրավորին) սպանում են և հետ տալիս՝ կեղծ բժշկական օգնություն բեմադրելուց հետո։ Դա ճիշտ չէ, նրան ծանր վիրավոր վիճակում չեն սպանել, բայց դաժան են եղել։ Որոշ մանրամասների մասին կգրեմ ավելի ուշ։ Ամեն օր քայլում եմ Եռաբլուրի անմեղ հայացքով նայող պատանիների՝ մեր զինվորների նկարների միջով, հիմնականում 18-22 տարեկաններ են, պատանեկան ռոմանտիզմով ու հայրենասիրությամբ, իսկ նրանց ընտանիքնե՞րը ․․․ կարողանալո՞ւ են երբևէ ոտքի կանգնել ․․․ կասկածում եմ, նրանց ընտանիքներում դեռ հաջորդ սերունդն է քաշելու 19-22 տարեկան կործանված կյանքի կորստի բեռը: Ու միայն պրոֆեսիոնալ, քիչ զոհեր տվող, նեղ մասնագիտացած, տեխնոլոգիապես հագեցած բանակն է ունակ այս ամենի առաջն առնելու։

Բայց ի՞նչ բանակ առանց դաշնակից բանակների (լեռների ծայրերին դիրքերում ծվարած՝ առանց դաշնակիցների), ի՞նչ բանակ առանց զարգացած տնտեսության, քաղաքական համակարգի, հասարակության, կրթության, գիտության: Երևանում, Փարաքարի կողքը, դաշտերի միջով մի ճանապարհ կա, երբ տղաս փոքր էր, ուսերիս դրած հաճախ քայլում էի այդ ճանապարհով։ Հիմա նա չկա ու այդ ճանապարհը մագնիսի նման քաշում է, անվերջ ճանապարհս փոխում եմ, որ այդ ճանապարհով գնամ-գամ ու էսպես անվերջ, երևի մինչև կյանքիս վերջ․․․ այդ ճանապարհի վրա մնացել է այն, ինչ կար 18 տարի առաջ՝ 1-2 տարեկան տղաս և ես․․․ նա՝ իմ փոքրիկ տղան, նստած իմ ուսերին։ Ամեն օր քայլում եմ այդ ճանապարհով, նրան զգում ուսերիս, հոգիս ցավում է, բայց այդ ճանապարհից հրաժարվելու ուժ առայժմ չունեմ»:

Բարսեղ Գիշյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>