ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂԻՑ․․․ ՄԻՆՉԵՎ․․․
ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂԻՑ․․․ ՄԻՆՉԵՎ․․․
Վահագն Վիշապաքաղը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։ Հայ ժողովրդի մեջ ավանդույթի համաձայն, Վահագն անուն կրող հայորդիները պետք է արժանի լինեին այդ անվանը։
Եվ ահա, հազարամյակներ անց, նույն նույն՝ Վահագն անունով անկախ Հայաստանում, տարբեր բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնք իրենց վախկոտությամբ, ողորմելիությամբ, ստորաքարշությամբ, խավարասիրությամբ վարկաբեկում, ավելին՝ ապականում են հզոր Վահագն Վիշապաքաղ Աստծո անունը։ Այդ ողորմելի արարածներն են՝ քպ-ականներ՝ ՀՀ նախագահ Վահագն Ալեքսանյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Քանի որ, Վահագն Վիշապաքաղը կռվում և հաղթում էր խավարը, հուսանք, որ նա նորից կվերածնվի և դաժանորեն կպատժի իր անունն այդպես վարկաբեկողներին։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից

