Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ
14
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ «Դատարան ենք դիմել՝ վիճարկելու ԿԸՀ-ի երկու որոշումները. դիմում ենք մուտք անելու նաև ԿԸՀ». Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Կա՛մ մենք միասնական ճամբարով պայքարալու ենք երկրի ու սկզբունքների համար, ունենալով տարբեր հայացքներ, կա՛մ մեզ առանձին-առանձին տարբեր եղանակներով լռեցնելու են Ավինյանը փոխել է Երևանի աշխարհագրությունը. «Բարեկամության» անցումը դարձել է Երե-Վենետիկ ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա. Ուժեղ Հայաստան «Հերոս քաղաքների» հուշարձանների ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքով ձերբակալված կա Կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց. Իշխան Սաղաթելյան ԿԸՀ-ն ստիպված կլինի առանձին տեղամասի վերաքվեարկություն նշանակել, թեպետ դատարանը մերժել է ԲՀԿ հայցերը ԲՀԿ. Կոչ ենք անում բոլորին հունիսի 14-ին ժամը 17։30-ին հավաքվել ԿԸՀ մոտ Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան Ինչպիսի՜ անակնկալ. «Թութը թափում ենք՝ հարցը հրատապ է. գյուղի 70 տոկոսը կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն». Արմաշի բնակիչ

Ձեզ 36 հազար դրամ, մեզ՝ 1,5 միլիոն․ ՔՊ-ական արդարություն․ «Կարճ ասած». Տեսանյութ

Նվազագույն թոշակը կառավարությունը որոշել է բարձրացնել 4 հազար 400 դրամով, ու այդ բարձրացումը սարքել են համաշխարհային իրադարձություն։ Ասել է, թե՝ ժողովուրդ ջան, հո մենք մենակ հող-բան չենք հանձնում, թոշակ էլ ենք բարձրացնում։ Ես թոշակառու չեմ և որքան էլ ասեմ, թե թոշակը չի հերիքելու, մեկ է՝ այդ չհերիքելը իրենց վրա զգում են հենց իրենք՝ թոշակառուները։ Հարցում արեցինք տարեցների շրջանում և ցավալի, տխուր պատկեր ստացվեց։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ աննախադեպ է, առաջին անգամ կենսաթոշակառուն կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը: Թոշակառուն հակադարձում է Փաշինյանին․ ասում է՝ սուտ է․ նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 11 խումբ սննդամթերք, մասնավորապես՝ հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, կարտոֆիլ, բանջարեղեն, միրգ, ձուկ և այլն, պետք է ամիսը ընդամենը կես կիլո տավարի միս առնե՞մ։ Կարո՞ղ եք ասել, թե որ մի թոշակառուն է կարողանում առանց կողքից աշխատանքի կամ աջակցության յոլա գնալ։ Իսկ կառավարությունը գնաճը նայել է՞։ Թոշակառուն ասում է՝ Նիկոլ ջան, հասկանում եմ, որ դու ուտել ես սիրում, դրա համար էլ խոսում ես նվազագույն պարենային զամբյուղից․ Հայաստանում ապրում է 500 հազարից ավելի թոշակառու, նրանցից քա՞նիսը դեղ չի օգտագործում, հիվանդանոց չեն գնում։ Դու տարեցին տալիս ես 36 հազար դրամ ու ասում ես՝ սրանով կկարողանաս մենակ ուտել մի քիչ։ Բայց թե ոնց պետք է լույս-ջուր-գազի փող մուծես, ճնշման դեղ առնես, հագուստ ու կոշիկ առնես, դա արդեն քո պրոբլեմն է։ Ծայրահեղ աղքատ ապրող ամուսիններ են, արդեն երեք տարի է՝ ձմռանը չեն ջեռուցում տնակը։ Հիմա դու իրենց թոշակը ավելացրել ես 3 հազար դրամով, դա ի՞նչ հարց է լուծելու։

 

Փաշինյանը հպարտանում է՝ աշխատանքային թոշակը բարձրացրել եմ 3 հազար դրամով․ հաջորդ օրը գնում է դատախազություն ու հայտարարում է՝ դատախազների աշխատավարձը կրկնապատկել եմ։ Թոշակառուի 31 հազար 600-ը դարձրել է 36 հազար դրամ, դատախազի 1 մլնը դարձրել է 2 մլն դրամ։ Թոշակառուն ասում է՝ Նիկոլ, դատախազի 1 միլիոնը եթե չէր հերիքում, բարձրացրել ես, իմ 36 հազարը ինձ ո՞նց պիտի հերիքի։ Չէիր կարողանալու, ինձ լավ ապրելու խոստում չտայիր։ Նիկոլն ասում է՝ Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորի աշխատավարձ, այլ բան է բարձրացնել 600 հազարանոց խմբի թոշակ։ Բայց մի րոպե, դու էդ խոստումը տվել էիր թշակառուին, ոչ թե դատավաորներին։ Երբ իշխանության պատասխանատվություն էիր ստանձնում, բոլ բոլ խոստումներ էիր տալիս, չէիր ասում ես գալու եմ, որ նախարարի աշխատավարձը եռապատկեմ, թոշակառուինը բարձրացնեմ 3 հազարով։ Կարծեմ հակառակն էիր ասում։ Թոշակառուն հարց է տալիս, ասում՝ Նիկոլ, ասում էիր՝ ես ոնց նայեմ իմ ուսուցչի աչքերի մեջ, որին նորմալ աշխատավարձ չեմ տալիս, բայց բարձրացնեմ պաշտոնյաների աշխատավարձը։ Բա հիմա ո՞նց ես արել, ուսուցիչդ գոհ է՞ քեզնից, թե հանել եք գործից, պրծել եք։ Ճի՞շտ եմ հասկանում, որ արդեն քեզ համար մեկ է։ Թոշակ տվող նախարարն ասում է՝ պետք չէ համեմատել թոշակն ու պատգամավորի պարգևավճարը։ Ու իր աշխատավարձը 1,5 միլիոն է։

Տարեց քաղաքացին արդարացի հարց է բարձրացնում, ասում է՝ ես աշխատել եմ մի քանի տասնամյակ, կառուցել եմ, շենացրել եմ, ծառ եմ տնկել, հող եմ մշակել, գործարաններում եմ աշխատել, դուք եկել եք, իմ կառուցածը քանդում եք, իմ հայրենիքի կեսը հանձնել եք, ձեզ էլ լիքը աշխատավարձ եք նշանակում, պարգևավճար ու հավելավճար, ինձ էլ հանել եք իմ տնից, վարձով եմ ապրում, տրամաբանությունը ո՞րն է։

Տարեցներիցներից մեկն ասում է՝ թող թոշակառուից հայտարարագիր ուզեն, լրացնենք տեսնեն, թե վերջին անգամ նոր շոր երբ ենք առել, շորը հնանում է, փոքրանում է տալիս են հագում ենք, իսկ մեր իշխանավորները ավելի արագ տուն են փոխում, քան մենք կոշիկ։ Քա՞նի թոշակառու այսօր ունի բնակարանի կարիք․ դուք իրենց տալիս եք ավելի քիչ գումար, քան կարող են ապրել, բայց ձեր նախարարին էնքան աշխատավարձ եք տալիս, որ երկու էլիտար բնակարան է առնում։ Սա տեսնում է քաղաքացին, թոշակառուն ու ասում է էդ ո՞նց, Սուրեն Պապիկյանը երեք տարում երկու տուն առավ, բայց Սուրեն Պապիկյանի օրոք իմ թոռը զոհվեց։ Էն մյուսն ասում է՝ Սուրեն Պապիկյանը նոր տներ է գնել, Փաշինյանն էլ ասում է երիտասարդ ընտանիք է, թող գնի, բայց իմ թոոռներն էլ չեն ամուսնանում, որովհետև տուն չունենք։ Մենք էլ ենք երեխա բերել-մեծացրել, ձեզնից խելոք, ձեզնից լավը ու 1000 անգամ էլ հայրենասեր։ Երիտասարդությանը հարց եմ տալիս, ասում եմ ձեզանից ո՞ր մեկն է վերջին 5 տարում տուն առել, քմծիծաղ են տալիս, թե ձեռք ե՞ս առնում։ Դե նայեք փոխվարչապետի, ՊՎԾ նախագահի, դեպուտատների, նախարարների հայտարարագրերը ու կզարմանաք։ Էն որ ասում են հրաշքներ, այո, լինում են, ՔՊ-ականների երազանքներին է վերաբերում։

Լուսանկարներ են անում, գցում համացանց, թե՝ մենք էլ ենք ձեր օրին, ձեզ պես պեռաշկի ենք ուտում։ Իհարկե՝ սուտ է, ֆոտոյի համար եք անում։ Իրականությունն այլ է ու այդ մասին գիտեն բոլորը, տեսնումեն բոլորը։ Ու հավատացած եղեք, ոնց որ դուք էիք էն ժամանակ սաղի փողերը հաշվում, նույն կերպ էլ հիմա ժողովուրդը հաշվում է ձեր փողերը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոյնանը բանավեճի ժամանակ Սեյրան Օհանյանին ասում է՝ «գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»։ Գնում բացում եմ էդ տղու հայտարարագիրը, տեսնեմ՝ հո վարձով չի ապրում, պարզվում է ապրում է մեր հաշվին կառավարական առանձնատներում, 2 հատ էլ տուն է առել Երևանի կենտրոնում, որից մեկը՝ մոդայիկ դարձած Բյուրեղ թաղամասում, որտեղ ինչքան ՔՊ-ական կա իրար հարևան են։ Ասում ա՝ գնա քեզ համար տներ սարքի տարբեր տեղերում, բայց հենց ինքն է սարքում։ Գյուղատնտեսության ոլորտը ուղղակի քանդվում է, ոլորտի պատասխանատու նախարարը բնակարան է գնում: Սրաք կարողացել են թալան բառը կպցնել նախկիններին, բայց իրենք հարստանալ կտրուկ։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի նոր բնակարան է գնել։ Վահե Ղազարյանն էդ ի՞նչն է լավ արել, որ արժանի էր էդ պատվին․ հանցագործությունները բազմապատկվել են բոլոր տեսակի, ում ձերբակալում եք, շանսատակ եք անում, իրավապահ համակարգում ուղղակի բեսպրեդել է, դուք ձեր արածից լավ ե՞ք զգում։ Կարծես հասկանան, որ քիչ ժամանակ ունեն ու եղունգները սրած մտնեն պետբյուջեի մոջ։ Պարզ չէ՞ որ ոստիկանապետի, ոստիկանների բարձր աշխատավարձերը նրա համար է, որ իշխանության վերևների անվտանգոթյունը պահեն, լոյալ լինեն, ում պետք է՝ ցուցումով կալանավորեն, ցավացնեն։

Կարճ ասած՝ մի ասեք թոշակների աննախադեպ բարձրացում, աննախպադեպը ձեր վրա ծախսերի փողն է, ձեր տների կոլեկցիաներն են, ձեր անվտանգության վրա ծախսերն են, ձեր վոյաժները։ Աննախադեպը ձեր դատախազ-քննիչ-ԲԴԽ անդամներն են, որ ձեր սրտով են գործ անում, իսկ ովքեր էլ ձեր սրտով չեն, տեսանք նրանց հետ ինչ են անում։

Ժողովուրդն ասում էր պահանջում եմ արդարություն, իշխանությունը հանձնենք մեր մարդուն, ճիշտ կկառավարի։ Հիմա արդա՞ր է ժողովուրդ։ Մենակ թոշակը չէ, մյուս ամեն տեղ արդա՞ր է։ Իրենք իրենց աղքատությունը հաղթահարեցին, բայց բարդույթները այդպես էլ չեն հաղթահարել։

 

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>