Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Ախթալայում, Ճամբարակում և Ալագյազում ինքնաառաջադրված անկուսակցականները հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուներին

Նոյեմբերի 5–ին հանրապետության 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մրցակցային ընտրություններ ընթացել են հատկապես խոշորացման արդյունքում միավորված համայնքների ղեկավարների միջև, ինչպես նաև Տավուշի մարզի Աչաջուր համայնքում: Որպես կանոն, ընտրվել կամ վերընտրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցության արդեն գործող համայնքի ղեկավարները՝ չնչին բացառություններով պարտվելով անկուսակցական ինքնառաջադրվածներին:

Դիտարկումը վերաբերում է ինչպես այն համայնքներին, որտեղ գրանցված էին մեկական թեկնածուներ, այնպես էլ այն համայնքներին, որտեղ համեմատաբար մրցակցային պայքար կար: Շեղումը հիմնական միտումից գրանցվել է Ախթալա ու Ճամբարակ քաղաքներում, որտեղ ՀՀԿ–ական թեկնածուները պարտվել են անկուսակցական ինքնաառաջադրվածներին:

Ախթալայում հանրապետական գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ստանալով 1374 քվե, պարտվել է Ախթալայի նախկին քաղաքապետ, ինքնաառաջադրված անկուսակցական Արկադի Թամազյանին: Երրորդ թեկնածուն՝ Ճոճկան համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Սուրեն Թամազյանն ստացել է 287 ձայն:

Հատկանշական է, որ նախկին երեք ընտրություններում այս երեք թեկնածուները մշտապես առաջադրվել են, սակայն նախորդ անգամներում հաղթել էր Հայկազ Խաչիկյանը:

Հանրապետական կուսակցության թեկնածուներ են ընտրվել Ապարանում, Գորիսում, Կապանում, Սիսիանում, Քաջարանում, Ալավերդիում, Ստեփանավանում, Արենիում, Արտաշատում, այլ համայնքներում:

Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից ՝10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանին: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278. անճշտությունների գումարային չափը՝ մեկ:

Արտաշատում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: Նշենք, որ մարզում կա ընտրության իրավունք ունեցող 21 600 քաղաքացի: Ըստ որում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը 77 է, իսկ 134-ն էլ դեմ են քվեարկել նրա թեկնածությանը:

Սյունիքի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված համայնքի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանը, 5073 ընտրող, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Սիսիանում գրանցված միակ թեկնածուն՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանը վերընտրվել է 10 457 քվեով:

Իսկ ԲՀԿ-ից առաջադրված Կարեն Համբարձումյանը, հիշեցնենք, որ քարոզարշավի վերջին օրերին հանեց իր թեկնածությունը, սակայն նրա անունը արդեն տպագրված էր քվեաթերթում, ստացել է 1922 քվե: Անվավեր քվեների թիվը եղել է 253։

Քաջարանում 4 232 ձայներով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: 96 հոգի դեմ է քվեարկել նրան:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված և ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: 112 հոգի, սակայն, դեմ է քվեարկել նրան:

Ըստ նախնական տվյալների՝ Գորիսի քաղաքապետ է ընտրվել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը՝ գրեթե 100%-ով: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, իսկ երկրորդ թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի օգտին՝ 56 ընտրող: 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Գեղարքունիքի Ճամբարակ քաղաքում, որտեղ թեժ պայքար էր ընթանում գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական և ՀՀԿ-ից առաջադրված Յուրի Ավալյանի և «Գեգամետ» ընկերության ջարդիչ տեղամասի պետ Վազգեն Ադամյանի միջև, գործող քաղաքապետը չի վերընտրվել իր 1424 քվեով, քանի որ նրա մրցակիցը՝ Վազգեն Ադամյանը ստացել է 4349 քվե:

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, որտեղ պայքարում էին ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Տաթև Գասպարյանը, համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական, սակայն՝ կրկին ինքնաառաջադրված Կամո Ղալթախչյանը, նրա ազգական, հանրապետական և կրկին՝ ինքնաառաջադրված Կարեն Ղալթախչյանն ու ինքնաառաջադրված ՀՅԴ անդամ Սևադա Ղուկասյանը, հաղթել է Կարեն Ղալթախչյանը ստացած 952 քվեով, Տաթև Գասպարյանն ստացել է 557 քվե, Կամո Ղալթախչյանը՝ 623, իսկ դաշնակցական թեկնածուն՝ 114 քվե:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, որի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը երեկ բարձրաձայնում էր, որ նախկին մարզպետը ահաբեկում է մարդկանց ոչ ավել, ոչ պակաս Սերժ Սարգսյանի անունից՝ իրենց թեկնածուին պաշտպանելու համար, ստացել է 2467 քվե, նրա հիմնական մրցակից, հանրապետական և ՀՀԿ-ից առաջադրված, խոշորացման արդյունքում Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը՝ 2366, իսկ երրորդ թեկնածուն՝ անկուսակցական Համլետ Սահակյանը՝ 26 քվե: Անճշտությունների գումարային չափն էլ այս գյուղում եղել է զրո:

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, որտեղ գրանցված էր վեց թեկնածու, որոնցից չորսը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 449 քվեներով գյուղապետ է ընտրվել անկուսակցական Ջասմ Մախմուդովը, որն ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Խոշորացված Ռյա Թազա համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ահմա Բրոյանը ստացել է 138 քվե, համայնքի գործող ղեկավար, հանրապետական Ազիզ Մհոյանը՝ 374 քվե, Միրաք համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Ալիկ Նամոյանը՝ 10, անկուսակցական ինքնաառաջադրված Անզոր Ուռուսյանը՝ 262: Իսկ Կամիաշիր համայնքի նախկին ղեկավար, հանրապետական Թեմուր Տալոյանն էլ, վերջին պահին հանել էր թեկնածությունը:

Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղում, որտեղ գրանցված է ընտրության իրավունք ունեցող 8773 ընտրող, 3235–ի կողմ քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը: 739-ը, սակայն, դեմ են քվեարկել համայնքի գործող ղեկավարին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243 335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Ընդհանուր առմամբ 69 համայնքում գրանցված էր ընտրելու իրավունք ունեցող 486 106 քաղաքացի։

Մասնակցության ամենաբարձր՝ 78.33% ցուցանիշը գրանցվել է Ենոքավան համայնքում. այստեղ ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 406 քաղաքացիներից 318–ը։

Ամենացածր մասնակցության ցուցանիշը՝ 15,42 %, գրանցվել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ 2522 ընտրողից ընտրությանը մասնակցել է 389 ընտրող:

Անուշ Դաշտենց

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>