Ֆրանսիան կրակի մեջ է. Տեսանյութ
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Ֆրանսիան կրակի մեջ է:
Ըստ էության, որոշ խոշոր քաղաքներում (Մարսել,Թուլուզ , Նանտ) իշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի, մեքենաներ են այրվում, զանգվածային թալան է տեղի ունենում:
"Առաջատար" են կրկին էմիգրանտների համայնքները Մարոկկոյից, Ալժիրից, Աֆղանստանից, Սոմալիից, Չադից:
Ֆորմալ առիթը ֆրանսիացի ոստիկանի կողմից էմիգրանտի սպանությունն էր ։
Բայց դա պարզապես առիթ է:
Էմիգրանտ միջավայրում բացասական էներգիայի համակենտրոնացումը ակտիվորեն սնվում է Եվրոպայում գործող մահմեդական ծայրահեղական կազմակերպությունների բջիջներով:
Մուլտիկուլտուրալիզմը վաղուց արդեն դարձել է մեյնսթրիմ և սպառել իրեն , ինչը, իհարկե, հանգեցնում է բռնության բռնկումների ոչ միայն Ֆրանսիայում, այլև Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Շվեդիայում, Դանիայում։
Դա լա՞վ է, թե՞ վատ:
Ըստ էության, հայերի համար ոչ մի լավ բան չկա նրանում, որ Եվրոպայում ակտիվորեն տարածվում է իսլամական ուղղվածության արմատական կրոնական հոսանքների գերիշխանության թեման։
Եվրոպացիների հաշվարկն այն մասին, որ էմիգրանտների ֆինանսական ապահովմամբ կարելի է վերաձևակերպել նրանց մտածելակերպը, ձախողվեց։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

