Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին, իսկ վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ՑԱՎԱԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը, հարձակումներ գործում, կրակում և սպանում արցախցի երիտասարդներին։ Պարզ է, որ այդ ամենը կատարվում է Թուրքիայի ուղղորդմամբ և քաջալերմամբ։ Եվ այս ամենի ֆոնին, վարչապետ կոչեցյալը, շնորհավորում է Թուրքիայի նախագահին տոնի առթիվ։ Ի՞նչ դնես սրա անունը՝ պետական մտածողությու՞ն և դիվանագիտու՞թյուն, թե՞ արժանապատվության պակաս և ողորմելիություն։ Իհարկե վերջինները, բայց ոչ միայն։ Ինչպես քպ-ականներն են հարմար առիթ փնտրում, քծնելու, սողալու համար, իրենց տիրոջ ոտքերի առաջ, այնպես էլ նրանց ստրկատերն է , ամեն առիթով քծնում, սողում, արդեն իր տիրոջ՝ Թուրքիայի նախագահի առաջ։ Ցավոք, սա է իրականությունը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

