Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Նրանք շնորհավորել են միմյանց և ժողովուրդներին՝ Գուրբան Բայրամ տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային կապերի հետագա զարգացման շուրջ։
Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Փաշինյանն ու Էրդողանը:

