Սամվել Կարապետյանի որդին՝ Տիրան Կարապետյանը շատ վաղ հեռացավ կյանքից, իր գործն էլ՝ հորից ժառանգած՝ «Ճանաչիր, որ սիրես» կարգախոսով էր․․․
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Տիրան Կարապետյանը։ Ըստ տեղեկատվության՝ ինֆարկտ, սիրտը չի դիմացել։ Այս պահին ընթանում է Տիրան Կարապետյանի հոգեհանգստյան արարողությունը։ Ցավակցում ենք Սամվելի մեծ ընտանիքին, Տիրանի ընտանիքին, ՀՃՈՒՀ ողջ համակազմին։
«Ճանաչի՛ր, որ սիրես»՝ Սամվելն այս կարգախոսով՝ իր անձնական օրինակով էր կրթել ու դաստիարակել զավակներին։ Եվ Տիրան Կարապետյանն այս նշանային խոսքն իբրև կենսակերպ ապրեց իր 36 տարիները և իրենից հետո թողեց Հայոց Հայրենիքը գավառ-առ գավառ ճանաչելով անվերապահ սիրելու մասին իր բազմաթիվ ֆիլմերը՝ Խոշաբ, Շատախ, Մոկս, Խնուս, Ջուղա...վերջինիս համար արժանացել է ՀՀ նախագահի 2006 թվականի մրցանակի։
Անահիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

