Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում 6 ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ
Դիտել նաև
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
Սոցապնախարարության կահույքը տեղաշարժելիս դարձել է ոչ պիտանի․ նորը կգնեն
Հայկ Բաբայանը նշանակվեց Ոստիկանության գվարդիայի հրամանատար
Արսեն Թորոսյանի օրոք 230 մլն դրամի հավելագրումներ են արվել ՔՈՎԻԴ-19-ի հիվանդների վրա
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ
Այսպես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։
Այսինքն, ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը, միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։
Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում։
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

