Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու․ Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին․ Արման Թաթոյան
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Անվերապահ աջակցում եմ փաստաբանների այսօրվա մեկօրյա բողոքի ակցիային` գործադուլին:
Փաստաբանների նկատմամբ հատկապես վերջին ոտնձգությունները, դրանց համար պատասխանատվության բացակայությունը, փաստաբանների նկատմամբ պետական մարմինների անթույլատրելի, այդ թվում` հրապարակային վիրավորական ձևակերպումներով վերաբերմունքը վկայում են Հայաստանում փաստաբանական գործունեության համակարգային վտանգների մասին:
Պետական իշխանության ողջ համակարգի հիմնարար պարտավորությունն է անկախ ու պաշտպանված փաստաբանական գործունեության ապահովումը:
Չե՞ք մտածում, որ ինքներդ եք այդպիսի փաստաբանի կարիք ունենալու: Ինչպե՞ս եք նսեմացնում այս կարևոր գործունեության դերը մեր երկրում:
Այնպես որ ամբողջությամբ աջակցում եմ նաև Փաստաբանների պալատի բոլոր ջանքերին, որոնք ուղղված են փաստաբանական ինստիուտի պաշտպանությանը:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից


