«Սպանեցին ձագիս ամենազազրելի ձևով ու թողեցին միայն հիշողությունս, որ կարոտից ամեն րոպե խելագարվեմ». Նաիրա Մելիքյան
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Դավադրությունը կազմակերպվեց երկնքից ու երկրից, հատուկ դավադրություն։ Սպանեցին ձագիս ամենազազրելի ձևով. Հանեցին սիրտս՝ տեղը թողեցին դատարկ մի անցք, որ էլ ոչինչ չսիրեմ, կտրեցին թևերս, որ էլ չգրկեմ, ոտքերս, որ չընթանամ կյանքում, այլ մնամ նույն կետում գամված։ Թողեցին միայն աչքերս, որ հավերժ լացեմ, գիտակցությունս, որ անվերջ մտածեմ, ու իհարկե հիշողությունս, որ կարոտից ամեն րոպե խելագարվեմ։ Ու սա կոչվում է կյանք, կամ էն ինչ թողեցին կյանք կոչվածից։ Դե սպանեք վերջանա, որպես ինչ եք թողել...
Նաիրա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

