«Զանգեզուրի միջանցքի» բացումն Աշիևը համարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջ է քաշել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայմաններ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևը նշել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը պետք է լինի նաև թղթի վրա, մյուսը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանն ու հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից»։
Ադրբեջանի նախագահը նաև շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանին է պետք.
«Խաղաղության պայմանագիրն ավելի շատ պետք է Հայաստանին, քան Ադրբեջանին: Այն պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այն պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները»,- ասել է Ալիևը:
Zham.am

