Ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ. Ռուբեն Վարդանյան
«Արցախն արդեն յոթ օր է լիակատար պաշարման մեջ է: Ո՛չ դեղորայք, ո՛չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո՛չ սնունդ չի մտնում Արցախ: Կարմիր Խաչը ևս չունի հասանելիություն:
Ծանր հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Երևան: Այս իրավիճակում Արցախի բուժաշխատողները գերմարդկային ու գերմասնագիտական ջանքեր են գործադրում՝ այսպիսի հումանիտար աղետի պայմաններում հիվանդներին բուժելու, քաղաքացիներին բուժծառայություններ մատուցելու, ինչու ոչ՝ նրանց կարեկից լինելու համար:
Արցախում այսօր նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը: Վեց ամսից ավելի աշխատելով անմարդկային շրջափակման պայմաններում՝ նրանք անտրտունջ կատարում են իրենց գործը: Շնորհակալ ենք նաև այն բուժաշխատողներին, որոնք միացել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության առաջնային բուժօգնության շարժական բրիգադին և ամեն օր, բազում դժվարություններ հաղթահարելով, օգնության են հասնում գյուղական վայրերում ապրող արցախցիներին:
Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

