«Փորձում է պարտության «մեղքը գցել նախկինների ջեբը»». Ոսկան Սարգսյան
«Պատերազմը քաղաքականության շարունակությունն է, սակայն՝ այլ ձևերով։ 2020 թվականի պատերազմը Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ հասունացրեց թաքուն բանակցություններով, իր սեփական, զրոյական կետով, 2020թ․ ամռանը Տավուշում անիմաստ հարձակմամբ, «Արցախը Հայաստան է և վերջ» սադրող հայտարարությամբ և այլն։ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է անել անհնարինը, լինելով պատերազմի գերագույն գլխավոր հրամանատարը, պարտության «մեղքը գցել նախկինների ջեբը», նրանց ջեբը, ովքեր Նիկոլ Փաշինյանին գցեցին հայ ազգի ջեբը, ովքեր նրան կապեցին հայ ազգի ջանին։ «Նախկինները» Նիկոլ Փաշինյանի հետ պասերով խաղում են, երկուսն էլ դրսից են ղեկավարվում։ Կամ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կվերանա, կամ էլ դրսի ազդեցության կամ՝ ուղղակի գործակալներին լյուստրացիա կանեն։ Առաջինն ավելի իրատեսական է, որովհետև իշխանություն-ընդդիմություն, փորձագետներ, ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, գրեթե բոլորը նույն վատ խաղն են խաղում՝ հայրենիք են ծախում իրենց անձնական բարեկեցության համար»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

