Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան

Դեմոկրատական Արևմուտքն ընտրեց բռնապետ Ալիևին. «Մայր Հայաստան» շարժման անդամը «վերծանում է» Բորելի ելույթը

Եվրոպական համայնքը, Եվրոպական խորհրդարանն ու եվրոպական կառույցները լքում են Հայաստանն ու հայ ժողովրդին։ Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

«Դեմոկրատական Արևմուտքը ընտրեց բռնապետ Ալիևին։ Մեր դեմոկրատիան ոչ մի դեր չխաղաց, նրանք ընտրեցին բռնապետական Ադրբեջանը` հռչակելով վերջինիս իրենց գործընկեր»,–նկատում է Խաչիկյանը։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ Ժոզեպ Բորելն արձանագրել էր, որ Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս և հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն կընդունի այդ ուղերձը և ավելի մեծ ուշադրություն կդարձնի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներին և անվտանգային հարցերին։

«Արևմուտքի այս ցինիկ ու երկերեսանի դիվանագիտությունը բերեց նրան, որ շուտով մենք տեսնելու ենք հայերի ցեղասպանությունը ԼՂ–ում։ Նրանք չեն խոսում ո՛չ ցեղասպանության հնարավորության մասին, ո՛չ միջազգային նորմերի խախտման մասին։ Եվ այդ երկերեսանիության գագաթնակետն այն է, որ նրանք անգամ սանկցիաներ չեն կիրառում։ Բայց եթե իրենց պետք է, օրինակ, Ռուսաստանի դեմ և՛ սանկցիա են կիրառում, և՛ ռազմական աջակցություն տրամադրում Ուկրաինային»,–նկատում է քաղաքագետը։

Արթուր Խաչիկյանն արձանագրում է, որ ՀՀ իշխանությունները նույն Եվրոպայի դրդմամբ են գնացել կապիտուլյացիայի, հրաժարվել Ղարաբաղից` ընկնելով հենց Եվրոպայի լարած թակարդը։ Եվրոպան էլ շատ արագ մոռացավ Հայաստանի մասին` տարվելով ադրբեջանական նավթով ու գազով։

«Եվրոպան` Արևմուտքը մեզ ուղղակի ծախեցին նավթի ու գազի դիմաց։ Մեր բոլոր իրավունքները մոռացան, մեր Ցեղասպանությունը մոռացան, ինչ–որ հռչակագրեր ընդունեցին, ճանաչեցին, բայց հիմա նորից հանդուրժում են Հայոց ցեղասպանության շարունակությունը։ Սա դաս է այն բոլոր մարդկանց, ովքեր հավատում էին, թե դեմոկրատական հեղափոխություն անելով՝ մենք կստանանք Եվրոպայի աջակցությունը»,–ասաց Խաչիկյանը։

Նշենք, որ նույն ելույթում Ժոզեպ Բորելը նաև ընդգծել էր, որ Մոլդովայում կայացած հնգակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, մինչդեռ, իրականում Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, Հայաստանի տարածքի վերաբերյալ որևէ թվային տվյալ չի հրապարակել։

Արթուր Խաչիկյանի համոզմամբ, այս ակնհայտ սուտ հայտարարությամբ եվրոպացի պաշտոնյան մեկ ուղերձ է ցանկանում փոխանցել Հայաստանին. «Ոչ մի բան մեզանից մի սպասեք, մենք չենք պաշտպանելու հայությանը, մենք ձեր իրավունքները չենք պաշտպանելու, մենք պատասխանատվություն չենք վերցնում ձեզ համար»։

Քաղաքագետն այս իրավիճակը համեմատում է 20-րդ դարի սկզբին ստեղծված իրավիճակի հետ` հավելելով, որ հայերս մեր պատմությունից դասեր չենք քաղում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>