ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
«ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Պատերազմ Արցախում
ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև

Գնել Սանոսյանի խայտառակ որոշումը

Politik.am-ը գրում է․

Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թվականին Երևանի ՋԷԿ-ի գործարկումով: 1997 թվականին «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը («Երևանի ՋԷԿ» ՓԲԸ): Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի իրականացման շրջանակներում 2005 թ. սկսված միջազգային բանակցությունների արդյունքում՝ 2010 թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երևանի Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը:

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մաս կազմող Գնել Սանոսյանին: Հենց այս անձն էլ այս օրերին կայացրել է մի աննախադեպ որոշում՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն, էներգետիկայի բնագավառի խորագիտակ ու ոլորտում մեծ հարգանք վայելող Արսեն Գրիգորյանին առանց որևէ պատճառի ազատել է աշխատանքից և, ուշադրություն, տեղը նշանակել, ոչ ավել, ոչ պակաս…

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանին: Բայց սույն կինոժապավենի կադրերը դրանով չեն ավարտվում: 2023 թ. մայիսին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատելով իր հրաժարականը և մեկնաբանելով այն՝ Արամ Ղազարյանը նշել էր, որ աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել ոստիկանապետին սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության համակարգի ներկայացուցիչն, այդուհանդերձ, ավելացրել է, որ կենսաթոշակի անցնելու նպատակի հետ մեկտեղ նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով է հեռանում: Իսկ թե ինչ աշխատանք է իրեն խոստացված եղել՝ արդեն իմացանք: Արդեն իսկ ենթադրելի է, թե ոստիկանն ինչպես պիտի իրեն դրսևորեր հանրապետության, ինչու չէ՝ տարածաշրջանի մակարդակով խոշորագույն էներգետիկ նշանակություն ունեցող հիմնարկության տնօրենի պաշտոնում, ով երբևէ որևէ աղերս չի ունեցել նշված կարևորագույն ոլորտի հետ և ընդամենը աշխատել է Ոստիկանության Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային բաժիններում: Ի դեպ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի երկարամյա և շնորհաշատ աշխատակիցները ևս մեզ հետ զրույցում ցավով են նշել իրենց կողմից հարգված և էներգետիկայի ոլորտն ուղն ու ծուծով տիրապետող արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու փաստը և կրկնակի ցավ ու զարմանք ապրել, երբ իմացել են, որ իրենց գլխին տնօրեն են բերում ինչ-որ մի ոստիկանի, ով էներգետիկ համակարգից տոտալ անտեղյակ է:

Թե ի՞նչ է մտածել Գնել Սանոսյանը, երբ կայացրել է նման խայտառակ որոշում և, ինչպես պատկերավոր նշում են ՋԷԿ-ում, «մլիցուն նշանակել ՋԷԿ-ի տնօրեն», մնում է միայն ենթադրել: Լավատեղյակները նշում են, որ սույն նախարարն այստեղ և այնտեղ նշանակում է սեփական վստահելի մարդկանց: Բայց միթե՞ թույլատրելի է, որ պետական համակարգը, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևորագույն ոլորտն ու հիմնարկությունը սարքել մանրադրամ, ծառայեցնել սեփական նեղ խմբակային շահերին ու այդ ամենը վստահել պատահական մեկին, ով համակարգի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>