Դավիթաշենի դպրոցի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ
Դիտել նաև
Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ
«Լոռիում ձյան ծածկի բարձրությունը 20-30 սմ է»․ Գագիկ Սուրենյան
Ինչ է մեզ սպասվում վաղվանից․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել
Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ. Գագիկ Սուրենյան
Մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Հունիսի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը։
Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։
Երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։