Արցախում մեկնարկել են միասնական քննությունները
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր՝ հունիսի 9-ին, Արցախում մեկնարկել են միասնական քննությունները: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ քննությունները «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, անցկացվում են Ստեփանակերտի համար 7 և համար 1 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում:
«Քննությունները քննական կենտրոններում մեկնարկել են ժամը 09:30-ին։ Մինչև այդ էլ կազմակերպչական բոլոր աշխատանքները կատարվել են։ Ավարտը կհայտարարվի ժամը 12:30-ին։ Դիմորդները հանգիստ աշխատում են, որևէ միջադեպ չի արձանագրվել։ Աշխատանքի ավարտից հետո ձևաթղթերը կպատճենահանենք և կտրամադրենք նրանց»,- ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսչության ավագ պետական տեսուչ Գարի Գաբրիելյանը։ Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ հաջորդ միասնական քննությունը կացկացվի հունիսի 13-ին՝ «Օտար լեզու» առարկայից։

