«Եթե Փաշինյանը հայտարարել է, որ չի վիրավորվում, ինչի՞ են բերման ենթարկում». Տ. Աբրահամյան
Դիտել նաև
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
«Փաստորեն թեկնածուներին հերթով խաղից հանելու են»․ Տիգրան Աբրահամյան
«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի: ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի:
Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:
Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»:
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

