Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Նիկոլ Փաշինյանը, հազիվ Թուրքիայի ընտրություններն ավարտված, շտապել է շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին` վերընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Թուրքիային նախագահ Էրդողանի վերընտրության կապակցությամբ։ Ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար», - գրել է նա։
Համացանցում նույնպես կար հստակ ընկալում այն բանի, որ Փաշինյանը շտապելու է շնորհավորելու Էրդողանին, ու այդ առիթով բազում կատակներ ու գրառումներ եղան։ Մասնավորապես քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հույս ունենանք, ու Էրդողանի վերընտրվելու կապակցությամբ Նիկոլենք սալյուտ չեն խփի...»:
Zham.am

