Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված)
18
Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Պատերազմ Արցախում
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը. Էլինար Վարդանյան Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց

Լավ, որտեղի՞ց «խեղճ Նիկոլի» իշխանության պայմաններում 1 միլիարդ և ավելի եվրո

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանական «թավշափողոցայինների» խումբն ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելին է արել ցույց տալու համար, որ գործում է Հայաստանի ու հայության շահերի դեմ, նրանց կարծես թե կործանելու է… ամենասովորական կոկայինը: Թեպետ, կներեք, կոկայինն իրականում այնքան էլ «սովորական» չէ: Նախ, այն հայտնաբերած իտալական փորձագետները նշել են, որ ապօրինի բեռն առավել քան բարձրորակ է, իսկ բացի այդ…

Չէ, դուք միայն պատկերացրեք. Իտալիայում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան ուղարկվող ավելի քան 2,7 տոննա մաքրամաքուր կոկայինի խմբաքանակ: Դրանից անմիջապես հետո, երբ խայտառակությունը ջրի երես ելավ, Փաշինյանի ԱԱԾ-ն ուղղակի ստիպված էր հայտարարել, որ մի քանի օր դրանից առաջ (իբր թե, էլի) իրենք էլ 1 տոննա կոկայինի խմբաքանակ են հայտնաբերել:

Այստեղ վերապահման կարիք կա, քանզի Հայաստանի որևէ պետական հաստատության, առավել ևս՝ ԱԱԾ-ի հայտարարություն ու նշած փաստական տվյալներ բացարձակապես անվստահելի են: Բայց եթե անգամ հալած լուղի տեղ ընդունենք ԱԱԾ հայտարարած 1 տոննան (ի՞նչ իմանաս, որ ավելի շատ չի եղել կամ ո՞վ է վստահ, որ դրա մի մասը «տակով չեն արել»), ապա դա արդեն հասնում է ավելի քան 3,7 տոննայի՝ Իտալիայում հայտնաբերվածի հետ:

Իսկ այդ՝ միայն հայտնաբերված խմբաքանակների «համախառն» սևշուկայական արժեքը տալիս-անցնում է 1 միլիարդ եվրոն: Մեկ միլիարդ (1.000.000.000) եվրո: Բերանո՞վ եք ասում:

Պա՞րզ է, չէ՞, որ ՀՀ «միջին վիճակագրական» քաղաքացու գրպանում 1 միլիարդ եվրո դրված չէ: Անգամ մի քանի հարյուր հազար «միջին վիճակագրական» ՀՀ քաղաքացիների համախառն գրպաններում, տո նույնիսկ բանկային հաշվեհամարներում 1 միլիարդ եվրո հազիվ թե գտնվի: Նման գումարներ սովորաբար ունենում են և ունեն այսպես կոչված իշխանավորներն ու նրանց մերձեցված օլիգարխները, պետական բյուջեի վրա «նստածները»:

Իսկ որտեղի՞ց «խեղճ Նիկոլին» կամ նրա իշխանության պայմաններում որևէ իշխանամերձ շրջանակի նման աստղաբաշխական գումարներ:

Որտեղի՞ց, հարցնում եք:

Իսկ մի՞թե պարզ չէ՝ թալանից, կոռուպցիայից, այդ թվում՝ պետական բյուջեի թալանից:

Շարունակե՞նք: Իսկ կներեք, ո՞ւր են, օրինակ, կենսաթոշակային կուտակային գումարները, ո՞ւր են «Հայաստան» հիմնադրամին պատերազմի ընթացքում համայն հայության հանգանակած 100 միլիոն դոլարը: Առհասարակ, այն միլիարդանոց պարգևավճարները, որ մատակարարվում են, օրինակ, ոստիկանությանը, արդյոք դրանց մի մասը «ատկատ չի՞ արվում» պարգևավճարողներին:

Որտեղի՞ց, կրկնենք, պատերազմական աղետի ենթարկված երկրում ավելի քան 1 միլիարդ եվրո, որ նույնիսկ աշխարհի մասշտաբով կոկայինի նման ռեկորդային խմբաքանակ է պատվիրվում՝ Հայաստան ներկրելու համար:

Առհասարակ, որտեղի՞ց են գոյանում Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների, նրա քաղաքական շրջապատի խոշոր գումարները, որոնցով նրանք դարձել ու դառնում են գերթանկարժեք ավտոմեքենաների, շքեղաշուք ու ոչ պակաս գերթանկարժեք առանձնատների ու բնակարանների սեփականատերեր, ամերիկաներում ու չգիտես, թե էլ որտեղ անշարժ գույքի խոշոր գնում են անում, բրենդային «բուծիկներից» դուրս չեն գալիս: Որտեղի՞ց սրանց այդքան գումարներ, որոնցով մեդիա ծախսեր են անում՝ պահում բազմաթիվ կեղտաքարոզչական ռեսուրսներ:

Այ, այսպես է Նիկոլ Փաշինյանը «պայքարում» թալանի ու կոռուպցիայի դեմ: Այ, այսպես է Նիկոլ Փաշինյանը «ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը»: Այնպես է «ջարդել», որ նրա կառավարման 5-րդ տարվա մեջ աշխարհով մեկ խայտառակվում է Հայաստանը՝ բացահայտվելով որպես թմրանյութերի շրջանառման միջազգային հանգուցակետ (առնվազն):

Շատ կզարմանա՞ք, վաղը, մյուս օրը, մի խոսքով՝ իշխանափոխությունից հետո, եթե պարզվի, որ հազարավոր երիտասարդների արյան մեջ թաթախված սրանց ձեռքերը նաև, պատկերավոր ասած՝ կոկայինոտ են:

Զգուշորեն ծափ տվե՛ք, փոշի է ելնում:

Արմեն Հակոբյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>