Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող Ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք Մենք մեր ձևով մնալու ենք էստեղ. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ-ի դեմ քայլերի մասին
21
Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ. «Հրապարակ» Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. Վեհափառ Իրավապաշտպան կառույցներին կոչ է արվում արձագանքել եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը. հայտարարություն Ալիևը բացահայտեց, թե ինչու է Նիկոլը հարձակվել Կաթողիկոսի վրա և ում «ամորձիների» հետ են իրենք երկուսով խաղում «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ Ռեգիոնալ դերակատարությունն, ուժերի բալասն ու պետականությունը Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծարել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց երկու ամսով Պատերազմ Արցախում
Լևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթող Քաղաքապետարանը «ձեռքերը լվաց». Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տրանսպորտի հարցը չի լուծվի Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող ՌԴ-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ հուլիսի 23-24-ը՝ Ստամբուլում Վարչապետի պաշտոնը չարաշահող ՔՊ ղեկավարը բախում է հրահրում. Արման Թաթոյան «Ժողովրդավարական Հայաստանի» մասին միֆերը այլևս չեն դիմանում իրողություններին ու փաստերին. Վարդան Օսկանյան Ծանր փորձություն է սպասվում, սակայն վստահ եմ, որ միահամուռ ուժերով ու հավատքով հաղթահարելու ենք Սկսվում է «Ուսապարկ 2» միջոցառումը, որի նպատակն է վերջնականապես խարխլել Եկեղեցու հիմքերը․ Կոչուբաև Պաշտոնապես հայտարարում է ՀԱԵ-ի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին. Արամ Վարդևանյան Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ. «Հրապարակ» Հայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. Վեհափառ Իրավապաշտպան կառույցներին կոչ է արվում արձագանքել եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը. հայտարարություն Հայաստանում խոսքի ազատությունը թղթի վրա մնացած իրավունք է Պատմության չսերտած դասեր Պայթյունից «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են. քամին նավակը մի քանի կիլոմետր քշել, տարել է, թիերից մեկն էլ՝ կոտրել Նիկոլական անորակ «ինքնիշխանական» խաղեր, որը շատ թանկ է նստում մեր ժողովրդի վրա Ալիևը բացահայտեց, թե ինչու է Նիկոլը հարձակվել Կաթողիկոսի վրա և ում «ամորձիների» հետ են իրենք երկուսով խաղում Հերթական ապօրինության ականատեսն ենք դառնում Դեմ չի՞ լինի Երևանը, որ թուրքական անցակետը կոչվի թալեաթի անունով. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» 142 մլն դրամ տրամադրել զբոսաշրջության զարգացման համար ու այ էսպես «գրավել» զբոսաշրջիկներին (տեսանյութ) Ռեգիոնալ դերակատարությունն, ուժերի բալասն ու պետականությունը Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել Այս ռեպրեսիվ գործելակերպը երկար կյանք չունի Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը

Ընտրություններ Թուրքիայում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններ․ Վազգեն Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող ընտրություններին, Հայաստանի վրա դրանց հնարավոր հետևանքներին, հայ-ադրբեջանական բանակցություններին և Թուրքայի հետ հարաբերություններին, ինչպես նաև ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքներին։

-Պարոն Մանուկյան, Թուրքիայում նախագահական ընտրություններն անցան երկրորդ փուլ, քանի որ մրցակիցներից ոչ ոք 50 % և ավել ձայներ չհավաքեց։ Առհասարակ Թուրքիայի այս ընտրություններն ի՞նչ նշանակություն ունեն Հայաստանի համար, և մեզ համար ո՞ր թեկնածուի հաղթանակն է առավել շահավետ։

Նախևառաջ, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, Թուրքիայում հասարակությունը խիստ բևեռացված է, դրա մասին է վկայում նաև այն, որ թեկնածուների ձայները շատ մոտ են իրար։

Էրդողանը տիրապետում է պետական բոլոր լծակներին, իսկ ընդդիմության հետևում կանգնած է Արևմուտքը (ԱՄՆ), որը վարպետորեն տիրապետում է փափուկ ուժի կիրառմանը: Այս տեսակետից հնարավոր է սպասել, որ ընտրություններն ու հետընտրական ժամանակաշրջանը Թուրքիայում լինելու են լարված և ներքին ուժերի հակադրություններով ուղղորդվող:

Դա մեզ ձեռնտու է:

Եթե ընտրվի Էրդողանը, ամեն ինչ մնալու է նույնը, կամ իրավիճակը մեզ համար կարող է միայն վատանալ։ Էրդողանի իշխանության օրոք մենք Թուրքիայի կողմից արդեն շատ հարվածներ ենք ստացել, և բնական է, որ Էրդողանի վերընտրվելը մեզ համար ցանկալի չէ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում, չնայած չենք կարող ամբողջությամբ դատել, թե ինչքանով օգտակար կամ վտանգավոր կլինի նրա կառավարումը մեզ համար, բայց մի քանի դիտարկում կարող ենք անել․

ա) Ով էլ ընտրվի, Թուրքիայի այն քաղաքականությունը, որն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն և առաջացած «քաղաքական վակուումը» Թուրքիայով լցնելուն, շարունակվելու է հետևողականորեն իրականացվել, պարզապես տարբեր արագությամբ ու մեթոդներով։

բ) Էրդողանի կողմից իրականացվող պանթյուրքիստական քաղաքականությունը շարունակվելու է ոչ միայն, որ այն դարձել է Թուրքիայի հասարակության մի զգալի մասի ծրագիրը, այլ նաև այն պատճառով, որ պանթյուրքիզմը մի սուր է, որը Թուրքիայից ձգվելու է Ռուսաստանով մինչև Չինաստանի թրքախոս բնակչություն ունեցող Սինցզյան-ույղուրական շրջան՝ վտանգելով և քայքայելով այն երկրները, որոնցով անցնելու է։ Իսկ դա ձեռնտու է նաև ԱՄՆ-ին, որի ամենավտանգավոր հակառակորդներն են Ռուսաստանն ու Չինաստանը։ Հետևաբար ԱՄՆ-ն նույնպես կարող է շահագրգռված լինել Թուրքիայի այդ ծրագրով։

Այդ նույն պատճառով Իրանը և Չինաստանը հակազդելու են պանթյուրքիզմին՝ դառնալով մեզ համար պոտենցիալ բնական դաշնակիցներ։ Իսկ պանթուրանական ծրագիրը հակասում է նաև Հնդկաստանի շահերին, ինչը նրան ևս մեզ համար պոտենցիալ դաշնակից է դարձնում։

Բայց նրանք մեզ համար իրական դաշնակից կլինեն միայն այն դեպքում, եթե մենք նույնպես մասնակից դառնանք այդ հակազդեցությանը և մեզանից ինչ-որ բան ներկայացնենք։

Թուրքիան շատ է ուժեղացել, բայց փորձում է անել քայլեր, որոնք իր ուժերից վեր են (ուզում է կծել մի պատառ որը չի կարող կուլ տալ), և ուշ թե շուտ գալու է հակասության։

Ակնհայտ է, որ ռազմավարական տեսակետից պանթյուրքիստական հոսանքը ծայրահեղ վտանգավոր է Ռուսաստանի համար՝ հաշվի առնելով բազմաթիվ թուրքախոս ժողովուրդների կոմպակտ բնակումը Ռուսաստանում: Սակայն Ռուսաստանն այժմ, մխրճված լինելով Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ընդդեմ Արևմուտքի, այս պահին այդ խնդիրը երկրորդ պլան է մղել:

Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք Ռուսաստանը ճիշտ էր գնահատել իր շահերի բալանսը, թե ոչ։

Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում մի դրական հանգամանք կարող ենք նշել․ որքան էլ որ շարունակվեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, և ինչքան էլ Ռուսաստանը շահագրգռի Թուրքիային, միևնույն է, այդ հարաբերությունների մակարդակն էապես նվազելու է՝ ստիպելով Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունն այս տարածաշրջանում։

Բնականաբար մասամբ փոփոխվելու են նաև Թուրքիա և Ադրբեջան հարաբերերությունները՝ ոչ հօգուտ Ադրբեջանի։

Դա նույնպես մեզ ձեռնտու է:

-Ստեղծված իրավիճակում ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։

-Այս իրավիճակում առավել ևս անհեթեթ է բանակցությունների այն օրակարգը, որն այժմ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր այն պայմաններով, ինչի մասին հայտարարեց նաև Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ապա դա ուղղակի ոչնչացնում է հայկական պետությունն ու Արցախի Հանրապետությունը՝ դառնալով մեր ժողովրդի պատմության ամենամեծ դավաճանությունը: Դա կդառնա ոչ թե խաղաղության պայմանագիր, այլև նոր պատերազմի հնարավորություն Ադրբեջանի համար՝ ավելի բարենպաստ դիրքերից։ Իսկ անկլավների հանձնման դեպքում Ադրբեջանը, դիրքավորված լինելով արդեն Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում, հնարավորություն կստանա իրականացնել իր կողմից հռչակած ծրագիրը՝ նվաճել Հայաստանի այն տարածքները, որոնք Ադրբեջանի նախագահը հայտարարում է «Ադրբեջանի պատմական տարածքներ»։ Ադրբեջանին կմնա միայն սպասել աշխարհաքաղաքական հարմար պահի։

-Իսկ ո՞րն է մեր անելիքը, ստեղծված իրավիճակից արդյո՞ք ելք կա և ո՞րն է այդ ելքը։

-Համաշխարհային այն զարգացումները, որ այժմ տեղի են ունենում, մեզ ընձեռում են նոր հնարավորություններ և առաջացնում նոր վտանգներ։ Այն վիճակում, որում մենք այժմ գտնվում ենք, մենք պատրաստ չենք ո՛չ օգտվելու, ո՛չ էլ գոնե մեղմելու այդ վտանգները։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը նոր իրավիճակ է առաջացրել աշխարհում ուժի նշանակությունն էապես աճել է։

Պետք է անտեսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր բանավոր պայմանավորվածությունները, ժամանակ շահել, ուժեղանալ և պատրաստվել սպասվող նոր փոփոխություններին։ Պետք է երկրում ձևավորել ազգային համերաշխության, միասնության և վստահության մթնոլորտ, վերակառուցել բանակը, դարձնել նորից մարտունակ, զարգացնել տնտեսությունը, զարգացնել և կառուցել նոր որակի հարաբերություններ մեր բնական դաշնակիցների հետ։ Այս դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերն էապես կարող են փոխվել՝ ստեղծելով բնական պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար։  

Այս ամենն անելու համար Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջև դրված այս խնդիրները և ստեղծել իրական խաղաղության հիմքեր։

Հարց տվեք ձեզ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպես հիստերիկ ձևով շտապում ամրագրել իր հաղթանակը։ Ինչո՞ւ է Ալիևն անընդհատ մատ թափ տալիս, որ Հայաստանում հանկարծ չլինի, թե առաջանան ռևանշիստական տրամադրություններ։ Ադրբեջանը վախենում է մեզանից։

44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը պատահական և ժամանակավոր հաղթանակ էր՝ պայմանավորված շատ հազվադեպ համընկնող հանգամանքներով՝ համաշխարհային այդ պահին ստեղծված իրավիճակով և Հայաստանում ձևավորված նոր իշխանությամբ։ Բայց Ալիևը լավ գիտի, որ և՛ աշխարհն է փոխվելու, և՛ Հայաստանում է իրավիճակ փոխվելու, այդ պատճառով իր մեջ վախը շատ մեծ է և շտապում է։

Ընդհանրապես մենք մեզ, մեր հնարավորությունները, մեր ինչ լինելը շատ ավելի վատ ենք ճանաչում, քան մեր հակառակորդներն ու մեր բարեկամները։ Դրա համար բարեկամները մեզ այսօր նայում են զարմացած, հակառակորդներն՝ անհանգիստ, որ իրենց համար շահեկան այս վիճակը կարող է արագ փոխվել։

Մեր ժողովուրդն ինքն իրեն չի ճանաչում․ ո՛չ իր պատմությունը գիտի, ո՛չ գիտի, թե հայերն ինչ դերակատարում են ունեցել, նաև այժմ ինչ դերակատարում ու հնարավորություններ ունեն աշխարհի տարբեր երկրներում, և կուչ է եկել սահմանափակ գոյատևման խնդրի շուրջ։

Պետք է աշխատանքներ տարվեն այդ բացը լրացնելու, մեր ժողովրդի ինքնագնահատականը բարձրացնելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներին պետք է ներգրավվեն պատմաբաններ, զինվորական գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կինոռեժիսորներ և ողջ մտավորականությունը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, արցախահայությունն իր բնօրրանում հազարավոր տարիներ ապրել ու դիմակայել է։ Նույնիսկ, երբ Հայաստանի տարբեր տարածքներ գտնվել են օտար լծի տակ, Արցախը կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը։ Եվ այսօր մեր պետությունը պարտավոր է պաշտոնապես հայտարարել, որ պաշտպանում է Արցախի ինքնորոշման իրավունքը և պարտավորվում է հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանել ու առաջ տանել այդ իրավունքի իրացումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan