Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
12
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցիքն 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է «Ուժեղ Հայաստանը» պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (ուղիղ) Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա

Ազգ բանակից անցում «ազգ-ղումարբազ-բարիգ» պետության․ «Կարճ ասած». Տեսանյութ

Սկանդալները մեզնից անպակաս են, ոնցոր մեր երկրի վրա թուղթ ու գիր արած լինեն, մի օր հանգիստ չի անցնում։ Ժողովուրդը չհասցրեց քննարկել Թուրքիայի ընտրությունների ելքը, դրանց ազդեցությունը մեզ վրա, չհասցրեց մարսել-հասկանալ Բրյուսելի վտանգավոր բանակցությունները, միանգամից պայթեց նոր սկանդալ՝ միջազգային մասշտաբի՝ Իտալիայում առգրավվել է 3 տոննա կոկային, որը բերում էին Հայաստան։ Էսօր էլ ԱԱԾ-ն հայտնում է, որ մի տոննա կոկային էլ արդեն օրերս բերել են։

Գլխավոր հարցը, որ հանրությանը հուզում է, հետևյալն է՝ ովքե՞ր էին բերում կոկայինը, ով է պատվիրատուն, որտեղ էր իրացվելու։ Ամենակարևոր հարցը, սակայն դա չէ, հետևյալն է՝ կլինե՞ր նման բան, եթե մենք ունենայինք նորմալ պետություն ու դրա գլխին նորմալ իշխանություն։ Պատկերացրեք ինչքան վստահ են եղել, որ Էկվադորից Իտալիայով, Վրաստանով կարող են բերել, որ չեն ուղարկել այլ երկիր․ չեն տարել 80 միլիոն բնակչություն ունեցող Պարսկաստան, մի էդքան ունեցող Թուրքիա, անգամ չեն թողել 60 մլն բնակչություն ունեցող Իտալիայում, այլ՝ 2,5 մլն բնակչություն ունեցող, անշուկա Հայաստան են ուղարկում՝ լինելով վստահ որ տեղ հասնելուց էլ ամեն բան իրենց ուզածով կլինի։ Ընդ որում, էդքան մեծ ծավալ ուղարկելուց, կուղարկեին փորձված ճանապարհով,․ուրեմն էնքան են բերել, անխափան, հեշտ, որ արդեն անցել են մեծ թվերի։ Կամ ով գիտի, գուցե տենց մեծ թվերով լիքը բերել են, միայն էս անգամը բացահայտվեց, հո ամեն անգամ չի՞ բացահայտվում։ Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ սա կարող էր տեղի ունենալ երկու դեպքում․ մեկը՝ եթե պետությունում բարդակ է և երկրորդ, եթե շատ բարձրաստիճան իշխանավորների հետ պայմանավորվածություն կա։ Բոլորս գիտենք, մեր երկրում մի բարձրաստիճան ու ամենազոր պաշտոնյա կա, մնացածը ուսապարկեր են, գլխավորը ու միակը ինքն է։ Ու եթե ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը չեն ասում, թե 3 տոննա կոկայինը ում անունով էր գալիս, ովքեր են փոխկապակցված, ուրեմն համապատասխան ենթադրություն կարող ենք անել։ Ուզում եմ հիշեցնել օդում կախված լուրերն այն մասին, որ մեր երկրի էդ ամենազոր պաշտոնյան, Վրաստանի իր գործընկերոջը խնդրել էր թույլ տա իր տարածքով մաքսանենք սիգարետ անցկացնել։

Ժողովուրդ ջան, տրամաբանեք ինքներդ․ էսօր ԱԱԾ-ն հայտարարում է, որ սրանից 4 օր առաջ՝ մայիսի 13-ին, պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից բերել է 1 տոննա կոկաին, որի արժեքը 250 մլն դոլար է, բերել ու բռնվել են։ 4 օր առաջ բացահայտել են, բայց հիմա են ստիպված հաղորդում՝ Իտալիայում 3 տոննան բացահայտելուց և մեծ աղմուկ առաջանալուց հետո։ Էնտեղ չբացահայտվեր, վստահ չեմ, որ սրա մասին կասեին։ Մեկը 20 հազար դրամ կաշառք էր տվել պարեկին, բացահայտեցին վռազ, թևերը ոլորեցին, մի քանի կամերայով էլ նկարեցին, զինկոմին 100 դոլար կաշառք էին տվել, հազար անգամ ցույց տվեցին, բայց 250 մլն դոլարանոց թմրանյութի մասին, պատկերացնու՞մ եք, ոչ մի խոսք, մինչ իտալական լրատվամիջոցի ռեպորտաժը։

Ամբողջ զավեշտը նրանում է, որ երբ հարցը վերաբերում է իրենց, ամեն ինչ կարողանում են ներմուծել։ Սա մի իշխանություն է, որի օրոք պարարտնյութ չեն կարողանում բերել, մի պարկը դառնում է 25 հազար, հեղուկ գազ չեն կարողանում բերել, դեֆիցիտ ա լինում, բայց նարկոտիկ չգիտես ինչպես տոննաներով են ուղարկում, ուրեմն՝ կարողանում են, չէ՞ բերել։ Հայաստանում դեղերը թանկ են, գիտենք, Վրաստանից էին բերում, առողջապահության նախարարությունը մարդկանց օդերը նենց ա փակել, որ դեղ բերելը դժվարացել ա։ Գործարարը դեղ չի կարողանում բերել, որ կյանք փրկվի, առողջանանք, բայց պարզվում է՝ մարդիկ կան, շատ վստահ մարդիկ, որ նարկոտիկ են բերում տոննաներով։ 200 մլն դոլարի զենք չեն կարողանում բերել, որ բանակ զինեն, օդը փակեն, որ Բայրաքթարը զինվորին չվառի, Իտալիայից կացարանը չեն կարողանում բերեն, որ զինվորը խրճիթում չվառվի, բայց չերեզ Իտալիա 800 մլն դոլարի կոկաին կարողանու՞մ են բերել։ Զենքը մեր անվտանգության համար ա, կոկաինը՝ ինչոր շրջանակի հարստացման։ Իսկ ինչի՞ զենք չես կարողանում ձեռք բերել, չեն տալիս, կարող ա՞ նրա պատճառով ա, որ կոկաին էլ եք բերում, որպես բարիգ իշխանություն եք արդեն հայտնի, էս ի՞նչ խայտառակություն ա։ «Ազգ-բանակ» կարգախոս կար, քանդեցին, երևի սարքում են «ազգ-բարիգ»։ Ղումարբազների պետություն, բարիգների պետություն, հանցագործների ու դավաճանների պետություն, մեր ապրած վերջին 5 տարվա բռենդներն են։ Սրանց բրենդը թմրամոլն ա, սրանց բրենդը կազինոն ա։ Հետո էլ միջազգային հանրությունից բան ենք պահանջում, կարող ա՞ սրա համար են անտեսում։ «13-րդ թաղամաս» կինոն տեսել եք, չէ՞, էն որ էնքան շատ ա հանցագործությունները, նարկոթրաֆիկը, որ մուտք ու ելքն արգելում են, որովհետև գլխացավանք ա։ Էս երկիրը էդ ռայոնն են սարքում։

Գիտե՞ք սարսափելին որն է․ սերունդ է վարի գնում, երիտասարդները, դեռահասները խոցելի են սրա նկատմամբ։ Քա՞նի տուն ա քանդել թմրանյութը։ Դրանցից կախված երիտասարդը հանուն էդ թմրանյութի ամեն ինչի կարող է դիմել, կարող են կառավարել նրան ինչպես ուզում են՝ թմրանյութ տալով։ Պետք է բացահայտվի թմրանյութի ներկրման, օգտագործման, վաճառքի, ու ընդհանրապես, տարածման շղթան, կապը բարձր իշխանության հետ։ էսօրվա ԱԺ նախագահը, որ թքելով ման է գալիս, ասում էր, որ մարիհուանան պետք է օրինականացնել։ ՔՊ-ից քա՞նի հոգի կա, որ կողմ է դրան։ Իրենց թիմում անգամ պատգամավոր կա, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով բերման է ենթարկվել։ Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանին կարելի է հարցնել, թե 3 տոննա կոկաինը ինչքան ժամանակում է հնարավոր Հայաստանում իրացնել, ինքը ոնցոր տեղերը գիտեր։ Մեր ու ձեր հարկերից սնվող պաշտոնյան, ոը պետք է պայքարի դրա դեմ, ոստիկանության ինչ-որ վարչության պետ, ասում է՝ դե հին թմրամոլները նոր թմրանյութ չեն օգտագործում, դրա համար էլ երիտասարդներն են օգտագործում։ Մոտավորապես ասում է՝ որ թմրանյութ կա, մեծերը չեն սպառում, հո չի մնա, ջահելներն են օգտագործում։

Կարճ ասած՝ այս իշխանությունը ինչի դեմ իբր հայտարարել եր, թե պայքարում է, ավելի է խորացրել։ Հայտարարել է, թե պայքարում է խաղամոլության դեմ, միլիարդավոր դոլարների խաղամոլություն կա, հայտարարել է, թե հանցավորության դեմ է պայքարում, եռանիշ տոկոսով աճել են, հայտարարել է, թե պայքարում է նարկոթրաֆիքի դեմ, բայց թե առաջ կիլոներով էին բերում, հիմա տոննաներով։ Կրկնում եմ՝ այս ամենը հնարավոր էր երկու դեպքում՝ կա՛մ իշխանությունը այս ամենի հովանավորն է կա՛մ էլ իսկական բարդակ է։

Բայց եկեք մի կարևոր բան էլ հիշենք՝ ՀՀ գործող վարչապետը պատիժ է կրել հանցագործության՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու համար։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>