ԱՊԱԳԱՆ ԿԱՆԽՎԵՑ ՎԱՐԴԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ԱՊԱԳԱՆ ԿԱՆԽՎԵՑ ՎԱՐԴԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի Մարտունու տարածաշրջանի բնակիչներ ‼️
2021թվականից տարբեր քննարկումներ ու աշխատանքներ էին տանում Վարդաձոր համայնքում Բժշկական թափոնների այրման կայանքի կառուցման համար: Չնայած շահագրգիռ անձինք շատ հիմնավոր խաբում էին բնակիչներին ,որ այդ գործարանում այրվելու են միայն բժշկական խալաթներ, գտնվեցին բազմաթիվ հայրենասեր մարդիկ, որոնք պայքարեցին այդ <<աղտոտ>> ծրագրի դեմ: Տեղադրում եմ Շրջակա միջավայրի աղտոտվածության փորձաքննության եզրակացությունը:
Տեղադրում եմ նաև այն քաղաքացիների ցանկը, որոնք կողմ
էին , որ Վարդաձոր գյուղի և Մարտունու տարածաշրջանի բնակիչները ապրեն աղտոտված միջավայրում հօգուտ իրենց անձնական շահերի: Չեմ խոսում հանրային առողջության մասին, քանի որ ստորագրողների մեջ կան բժշկական կազմակերպիչներ, որոնց համար բնակիչների առողջությունը գռոշի արժեք չունի:
Հ.Գ. Փողից բացի կան այլ արժեքներ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԵՐԵԽԱՆԵՐ,
ՄԱՅՐԵՐ, ՍԵՐՈՒՆԴՆԵՐ, ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂ..................
Չնայած ու՞մ եմ ասում, ի՞նչ եմ ասում...............
Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

