«Ինտերը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանը՝ իր չեղարկված գոլի մասին
Հենրիխ Մխիթարյանը գուցե կարիերան ավարտի այս մրցաշրջանի վերջում
Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան
Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր պայմանագիր կառաջարկի Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է SempreInter-ը:
Միլանյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագրով 34-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Ինտեր», որի կազմում մասնակցել է 47 հանդիպման, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Zham.am