Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

3 տոննա մաքրամաքուր կոկաին «խեղճ Նիկոլի» ջե՞բն էին գցում

3 տոննա մաքրամաքուր կոկաին «խեղճ Նիկոլի» ջե՞բն էին գցում Իտալիայում տեղի է ունեցել սենսացիոն բացահայտում, որը կարող է բավականին սկանդալային ալեկոծություն հարուցել Հայաստանում: Բանն այն է, որ իտալական ֆինանսական գվարդիան կոկայինի ռեկորդային խմբաքանակ է հայտնաբերել՝ գրեթե 3 տոննա, իսկ եթե ավելի կոնկրետ՝ 2734 կիլոգրամ: Իտալիայի ֆինանսական գվարդիան այդ երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության ռազմականացված ստորաբաժանում է, որի հիմնական գործառույթը ֆինանսական հանցագործությունների, մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն է:

Խնդիրն այն է, որ թմրանյութի հսկայական խմբաքանակը Էկվադորից ուղարկվում էր Հայաստան: Թե Հայաստանում ո՞վ էր շուրջ 3 տոննա կոկայինի բեռն ստացողը, ցավոք, չի նշվում: Փոխարենը հաղորդվում է, որ արգելված բեռը հայտնաբերվել և կալանավորվել է Կալաբրիայի շրջանի Ջոյա Տաուրո նավահանգստում։ Ի դեպ, հայտնաբերման գործում նշանակալի ներդրում է ունեցել Ջոլի անունով ծառայողական շունը: Թմրանյութը պահված է եղել 12 մետրանոց փաթեթներում, սառեցված, 78 տոննա բանանով բեռնված երկու կոնտեյներների մեջ, որոնք Հայաստան պետք է հասնեին վրացական Բաթումի նավահանգստով: Հաղորդվում է նաև, որ առգրավված 2734 կգ թմրանյութը չափազանց մաքուր և բարձրորակ կոկային է, անթերի վիճակում: Նման խմբաքանակը, թմրանյութերի սև շուկայի գներով, գնահատվում է ավելի քան 800 միլիոն եվրո:

Ու այստեղ առաջինը, ինչ մտաբերում ես, այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների շարքերում քիչ չեն թմրանյութերի թեմայով հետաքրքրավածները, որ Տիգրան Ավինյանն, օրինակ, «արտադրական կանեփի» մշակման ծրագիրն էր լոբբինգ անում, իսկ Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանն ընդհանրապես մարիխուաննայի գործածումն օրինականացնելու դիրքորոշմամբ էր հանդես գալիս: Սա, եթե մի կողմ դնենք մամուլում պարբերաբար հայտնվող հրապարակումներն այն մասին, որ այս կամ այն ՔՊ-ական «հայտնին» թմրանյութեր օգտագործելու մեջ է կասկածվում (առնվազն):

Իսկ որ մի քիչ էլ «փորփրես», ապա անհնար է չհիշել դեռ նախքան 2020-ի պատերազմը մամուլում տարածված հրապարակումները, որոնք վերաբերվում էին ծխախոտի խոշոր խմբաքանակների մաքսանենգության բացահայտված ու աղմկահարույց պատմություններին: Հիշեցնենք, որ Վորոնեժում մաքսանենգ ծխախոտի ընթացքը կասեցվել էր:

Կարելի է ավելի թարմ բաներ հիշել, օրինակ, վերջերս ինչ-որ գիշերային ակումբի և այնտեղ թմրանյութերի իրացման որջ լինելու մասին տարածված հրապարակումները: Որոշ ՔՊ-ականներ, ի դեպ, խիստ անհանգստացած էին ոստիկանության գործողություններից:

Վերադառնանք, սակայն, իտալացիների կասեցրած կոկայինի խմբաքանակին: Սա, մարիխուանայի օրինականացման կողմնակիցներին հասանելի սլենգով ասած՝ «մի քաշ պլան» չէ: Հենց այնպես ոչ մեկը ոչ մեկին 3 տոննա կոկային չի ուղարկում՝ դնելով այն բանանի արկղերի միջակայքում: Նման խմբաքանակների հետ առհասարակ կատակ չեն անում: Նման խմբաքանակներ մի կետից մյուսն ուղարկում են՝ հնարավորինս վստահություն ունենալով, որ այն ոչ միայն տեղ կհասնի, այլև տեղում խնդիրներ չեն լինի: Իսկ Հայաստանի նման երկրներում, ասենք, ցանկացած երկրում էլ, «խնդիր չլինելու» հիմնական գրավականն այն է, որ այդօրինակ բեռ ու այդ ծավալի կոկայինի (թմրանյութի) խմբաքանակ ստացողը առնվազն պետք է իշխանության հետ խնդիրներ չունենա, եթե ուղիղ կերպով իշխանության մեջ չէ: Հասկանալի է, չէ՞, որ առանց իշխանական երաշխիքների՝ հազիվ թե Էկվադորից ինչ-որ նարկոբարոն դներ ու հենց այնպես, հաճույքի համար մի 3 տոննա կոկային ուղարկեր Հայաստան:

Այլ հարցեր էլ կարող են ծագել: Օրինակ, մինչև այս, վերջին 1-2 տարվա ընթացքում Էկվադորից «բանանային» նման քանի՞ կոնտեյներ է մտել Հայաստան: Ասել կուզի՝ այս խմբաքանակը առաջի՞նն էր, թե՞ պարզապես այս մի խմբաքանակը առաջին հայտնաբերվա՞ծն է:

Իսկ գուցե այստե՞ղ է պետք փնտրել նաև այլ հարցերի պատասխաններ, ասենք՝ կատաղի տեմպերով Երևանում ծավալվող շենքաշինարարության համար պահանջվող ահռելի գումարների և դրանց ծագումնաբանության հետ կապված: Առհասարակ, որտեղի՞ց այդքան միջոցներ պատերազմական աղետի ենթարկված երկրում, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բարգավաճում են, «չաղ ու բախտավոր» ապրում: Հազիվ թե միայն Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկի շահեկան վարկերի ու պետբյուջեն դրամաքամող պարգևավճարների հաշվին:

Ստացվում է, որ «խեղճ Նիկոլի» ջեբը մի 3 տոննա կոկայի՞ն էին գցում, թե՞ նրա «գրպանը» զուտ տարանցիկ հանգույց է, պարզապես ինչ-ինչ պատճառներով այս մի 3 տոննան, Հայաստանից ու իրենցից անկախ պատճառներով հայտնաբերվեց: Իսկ հնարավո՞ր է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանն արդեն լրիվ նարկոտրաֆիկի հաբ է դարձել:

Հա, չմոռանանք հիշեցնել, որ Փաշինյանը մի ժամանակ խոսում էր նարկոբարոնների ու նարկոտրաֆիկ ողնաշարը ջարդելու մասին: Ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում էլ նրա ասածները, փաստորեն, լրիվ հակառակ իմաստն ունեին:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>