Պատմությունը սա մեզ չի ներելու. ամոթ մեզ
Նույնիսկ wikipedia-ում Ադրբեջանի տարածքը 86,600 քառ.կմ է, իսկ 3 հազար քառ.կմ Արցախի այսօրվա տարածքը ներառված չէ Ադրբեջանի կազմում։
Իսկ Նիկոլը համաձայնվում է ճանաչել Ադրբեջանը 89.600. քառ.կմ տարածքով,այսինքն Արցախի մնացած 3 հազար քառ.կմ տարածքն էլ մեջը։
Նիկոլ,նույնիսկ wikipedia-ն քեզնից հայասեր է ,այ կապիտուլյանտ։
***
Ինչու՞ եք զարմանում,որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։
Մենք ենք դրա մեղավորը,քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։
Եթե շարունակեց կառավարել,Երեւանը կարող է Էրիվան անվանել, Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։
Արցախը Հայաստան է եւ վերջ ասողը ընդունեց,որ Արցախը Ադրբեջան եւ վերջ։
Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։
Ամոթ մեզ։
Պատմությունը սա մեզ չի ներելու։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

