«Տպավորություն է՝ 2,5 տարի ապրում ենք «Չարի վերջը» հեքիաթում». Ավետիք Չալաբյան. Տեսանյութ
Դիտել նաև
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
«7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Այդքան համարձակություն չունեն, որ ինքնուրույն այդ քայլին գնային»․ Ավետիք Իշխանյան
Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն ունի
Սոթքի ուղղությամբ թշնամու սադրանքին, բանակցային գործընթացին ու բանակի վերազինմանն է «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը: «Ամեն անգամ, երբ կա բանակցային որոշակի գործընթաց, Ադրբեջանը փորձում է ուժային ճնշում օգտագործել՝ որպես բանակցային գործընթացում գործոն՝ առաջ տալով սեփական կարմիր գծերն ու հետ մղելով հայկական կողմի կարմիր գծերը: Փորձելով առավելապաշտական որոշակի պահանջներ դնել հայկական կողմի առաջ, ու հայկական կողմը քանի որ միշտ համաձայնում է ամեն ինչին, կարմիր գծերն առաջ են գնում ու մենք զիջում ենք: Տպավորություն է՝ 2.5 տարի է՝ ապրում ենք «Չարի վերջը» հեքիաթում, երբ աղվեսն ամեն անգամ կկվի հերթական ձագն է ուզում. զիջելու բան չի մնացել»,- ասել է Չալաբյանը:

