Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ. Չալաբյան

ՍՈԹՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ ՄԱՍԻՆ

Արդեն մեկ ամիս է, որ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով Սոթքի ոսկու հանքը չի աշխատում: Այն Վարդենիսի տարածաշրջանի խոշորագույն գործատուն է, և Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը: Հանքի աշխատանքը վտանգվել է այն պահից, երբ գործող վարչակազմը գրչի մի հարվածով թշնամուն հանձնեց անառիկ Քարավաճառի շրջանը, և թշնամին «զբոսնելով» մտավ հանքի տարածք, վկայակոչելով սովետական տարիների քարտեզները (որոնցով ինքը երբեք սակայն իրեն չի կաշկանդել): Արդյունքում հանքի տարածքը հայտնվել էր առաջնագծի երկու կողմում, և մեր կողմում մնացած մասը աշխատում էր միայն ռուսական միջամտության շնորհիվ (հանքի ներկա շահագործողը ռուսական ԳեոՊրոՄայնինգ ընկերությունն է):

Այժմ, երբ Ռուսաստանը թուլացել և կաշկանդված է Ուկրաինայում մղվող պատերազմով, Ադրբեջանը թերևս խնդիր է դրել ամբողջովին գրավել ոսկեբեր հանքի տարածքը, և այն փոխանցել իր թուրք կամ բրիտանացի հովհանավորներին: Երեկ այս ուղղությամբ թշնամին արեց հերթական քայլը՝ երկրի ղեկավարների նախատեսվող հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, այն փորձեց նախահարձակ գործողություններով սադրանք իրականացնել Սոթքի ուղղությամբ: Ինչպես մինչ այդ հաճախ է տեղի ունեցել այս հատվածում, թշնամին լուրջ դիմադրություն չի սպասել, և անհարկի ինքնավստահություն է ցուցաբերել:

Ի հեճուկս թշնամու ինքնավստահությանը, հայկական կողմը ոչ միայն այս անգամ տեղյակ է եղել պատրաստվող սադրանքի մասին իրականացված հետախուզական գործողությունների շնորհիվ, այլև պատրաստվել է լուրջ դիմադրության: Արդյունքում, երեկ օրվա առաջին կեսին Սոթքի հատվածում ծանր մարտ է տեղի ունեցել, որտեղ թշնամին օգտագործել է հրետանի և ականանետեր, օդ են հանվել նաև Բայրաքթարները, մեր դիրքերը եղել են ինտենսիվ կրակի տակ: Սակայն մեր զինվորները ոչ միայն չեն ընկրկել, այլև կոշտ հակահարված են հասցրել թշնամուն: Ըստ թշնամական կողմի բաց աղբյուրների, այն տվել է մինչև 5 զոհ, մինչև 20 վիրավոր, շարքից հանվել է 4 միավոր ռազմական տեխնիկա: Հայկական կողմը զոհեր կամ դիրքային կորուստներ չի ունեցել:

Ուշագրավ է նաև, որ թշնամին շտապել է հայտարարել, որ հայկական կողմը իրանական ԱԹՍ-եր է օգտագործել: Մեր ՊՆ-ն հերքել է իրանական ԱԹՍ-երի կիրառումը, բայց չի հերքել, որ սեփական ԱԹՍ-եր է կիրառել: Դեռ դեկտեմբերին ես գրել էի նրա մասին, որ մեր բանակը սկսում է ձեռք բերել հայկական արտադրության ԱԹՍ-եր, և կարծես երեկ նրանք իրենց առաջին հաջող ներդրումն են կատարել թշնամուն սաստելու գործում: Կարևոր դեր է խաղացել նաև մեր կողմից ժամանակակից հետախուզական միջոցների առկայությունը, որը հնարավորություն է տվել ժամանակին տեղորոշել թշնամական տեխնիկայի շարժը, և ճշգրիտ խոցումներ իրականացնել:

Այսպիսով, թշնամու երեկվա սադրանքը ձախողվել է, և սա տեղի է ունեցել բանակցություններից տառացիորեն երեք օր առաջ: Արդյոք դա կբերի նոր էսկալացիայի, թե ընդհակառակը, թշնամին կլռի առժամանակ, դեռ դժվար է ասել՝ բոլոր դեպքերում սա տեղային բախում էր, և չի կարելի նրա արդյուքներից միարժեք ռազմաքաղաքական հետևություններ անել, հաշվի չառնելով նաև տարածաշրջանային ողջ համայնապատկերը՝ մոտալուտ ընտրություները Թուրքիայում, ուկրաինական պատերազմում լարվածության աճը, Իսրայելա-արաբական կտրուկ սրումը, և այլն՝ սրանք բոլորը անմիջական կամ միջնորդավորված կապ ունեն նաև մեզ հետ, և ազդում են թշնամու վարքագծի վրա: Պետք է արձանագրել սակայն, որ սկսած Տեղ գյուղի դիրքերում տեղի ունեցած միջադեպից, սահմանագծում սկսել է իրավիճակ փոխվել՝ հայկական զինված ուժերը սկսել են կոշտ հակահարված տալ թշնամուն, հրամանատարները տեղում սկսում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել թշնամուն սաստելու, իսկ զինվորներն էլ խիզախության նոր օրինակներ են ցույց տալիս:

Այս ամենին նպաստում է նաև բանակում հայտնվող նոր հայկական սպառազինությունը, կամավորների և աշխարհազորայինների ակտիվ օժանդակությունը, և մեր հասարակության մեջ աճող գիտակցությունը, որ միայն այս թշնամու գլխովին ջախջախումն է մեզ իրական խաղաղության երաշխիքներ տալու: Ուստի ամփոփելով ակնարկս, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հրամանատարներին և զինվորներին, որոնք այս օրերին իրենց վրա ծանր պատասխանատվություն են վերցրել պաշտպանելու հայրենիքի սուրբ հողը, և պատվով կատարում են իրենց պարտքը: Սոթքի պաշտպանների երեկվա մարտական սխրանքը պետք է այսօր մեր ողջ ժողովրդին ոգևորի, և ես համոզված եմ, որ հայրենիքի պաշտպանության շուրջ համախմբվելով և միասին պայքարելով, մենք արդեն մոտ ապագայում կարձանագրենք մեր առաջին լուրջ հաղթանակները: Մինչ այդ, արագ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավորներին, և անփորձանք ծառայություն մեր բոլոր զինվորներին: Աստված պահապան բոլորին!

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>