Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Ադրբեջանի սանձարձակությունը կապված է պատասխան չստանալու հետ․ Քրիստինե Վարդանյան

Մենք վերջին 100 տարում Ադրբեջանի գործողություններում փոփոխություն չենք տեսնում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Իրավիճակը ողբերգականորեն փոխվել է, ամեն ինչ շուռ է եկել մեր դեմ, ամեն անգամ վնասները կրում ենք մենք, տարածքային կորուստները, զոհերը, վիրավորներն ու գերիները ունենում ենք մենք, կապված է հայկական կողմում տեղի ունեցած փոփոխությունների հետ 2018 թվականին և 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դրանք արտահայտված են ավելի դրամատիկորեն։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հիմա կրակում Սոթքում, ինչո՞ւ է անցակետ դնում Լաչինում, ինչո՞ւ է շրջափակած պահում միակ ճանապարհը Արցախի հետ կապող, որովհետև ո՛չ գետնի վրա, ո՛չ դիվանագիտական դաշտում հակազդեցության չի հանդիպում։ Այո, բանակի զինվորները, սպաները հերոսական դիմադրություն են ցույց տալիս, բայց համակարգային հակազդեցություն դիվանագիտական դաշտում՝ բացակայում է։ Մարդիկ, թող տեսնեն, թե իշխանությունն ինչպես է ամեն անգամ հակազդում ցանկացած ցույցի, որևէ գործողության, որն անգամ ամենափոքր սպառնալիքը կարող է ներկայացնել իր համար, և թող տեսնեն, թե ինչպես չի հակազդում որևէ դեպքում Հայաստանի շահերի հետ կապված գործողությունների դեպքերում։ Ադրբեջանի սանձարձակությունը կապված է պատասխան չտեսնելու հետ։ Նրանց գործողություններից չպետք է զարմանանք մենք, նույնիսկ պետք է դադարենք զարմանալ հայկական կողմի գործողություններ չանելու համար»,- ասաց նա։ Պատգամավորը նշեց, թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում Փաշինյանը մենք բոլորով պետք է իրեն հարցնենք․

«Որովհետև իրենից բացի որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչ են բանակցում կամ պայմանավորվում, բայց տեսնում ենք դրա արդյունքները և կարող ենք կասկածներ ունենալ, որ կարո՞ղ է հենց դա էլ պայմանավորվում են, որ Փաշինյանի իշխանությանը որևէ վտանգ չսպառնա և այսպես հոգեբանական ճնշում բանեցնեն հասարակության նկատմամբ և առանց որևէ թղթի ստորագրման կամ գաղտնի պայմանավորվածությամբ տան, ինչ պահանջում է Ադրբեջանը։ Մենք տեսել ենք Գորիս-Կապան ճանապարհը, որևէ մեկս ապահովագրված չէ, որ նույն պայմանավորվածությունը չկա Սոթքի, Վարդենիսի, Տավուշի գյուղերի նկատմամբ։ Ես մի բան կարող եմ ասել, որ Փաշինյանն ինչ էլ պայմանավորվի և խոսք տա՝ դրանք անվավեր են, որովհետև դրանք բոլորը ձեռք են բերվում ուժի սպառնալիքի և ուժի կիրառման պարագայում, այնպես որ այս պայմանավորվածությունները չեն կարող որոշել մեր ճակատագիրը, խնդիրը դիմադրություն կազմակերպելն է»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հարց ուղղեց, արդյո՞ք մեր հասարակությունը տեղյակ է, որ Երևանից Բաքու օդային բեռնափոխադրումների ճանապարհը բաց է հենց հիմա․

«Իսկ ո՞վ գիտի՝ ինչ են փոխադրում այդ ճանապարհով։ Կարո՞ղ է զենք են տեղափոխում, որը հենց այսօր, վաղը կրակելու է Սոթքի ուղղությամբ։ էլ ի՞նչ դրվագներով ցույց տանք համագործակցությունն իրենց։ Ինչպես է ստացվում, որ իրենք այդքան ապաշնորհ են երկիրը պաշտպանելուց և այդքան շնորհալի և կամակերպված են իրենք իրենց պաշտպանելուց։ Ես բացառում եմ տեղյակ չլինելու տարբերակը։ Նրանք ոչ միայն տեղյակ են, այլ նաև համագործակցում են Ադրբեջանի հետ»,- ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը Սոթքն ու Վարդենիսը այլ տեղանուններով է ներկայացնում, պատգամավորը նշեց, որ ադրբեջանի գործողություններում որևէ բան թաքուն չէ․

«Նայեք քարտեզները որոնք իրենք տարածում են։ Նրանց ուզածը Հայաստանն է։ Իրենց նպատակներն է Հայաստանի համար ստատեգիական նշանակության ռեսուրսներին տիրանալը, դրանք և՛ հանքերն են, և՛ ջրային ռեսուրսներն են, և՛ ստրատեգիական ճանապարների վերհսկողության հաստատումն է։ Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանն ընկնում է ամբողջական շրջափակման ներքո։ Ադրբեջանն այնպիսի տարածքներ է ուզում, որոնց տիրապետելով ինքը վերահսկողությւոն է սահմանում Երևանից դեպի հարավ և հյուսիս միջպետական մայրուղիների վրա և իհարկե Հայաստանի ընդհանուր առմամբ սուբեկտայնությունն է, այսինքն հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնելը, դրա համար էլ պահանջում է ադրբեջանցիների բնակեցում Հայաստանի տարբեր վայրերում, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում իրենք գործոն դառնան Հայաստանի ներսում։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր պահանջները։ Հայկական կողմն է, որ 30 տարի կարողացել է դիմագրավել, հիմա չունենք հայկական շահերը պաշտպանող իշխանություն, դրա համար Հայաստանի դարպասները ներսից և դրսից բացվել են Ադրբեջանին և Թուրքիայի համար։ Թուրքիան է որոշում՝ Հայաստանում ինչ արձան դրվի, կամ չդրվի, Ադրբեջանն էլ որոշում է, որ վանքը, որ գյուղը իրենը պետք է լինի, սա է պատկերը»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>