Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Ինչպես հաղթել կենաց-մահու պատերազմում և... զրոյացնել հաղթանակը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ուղիղ 29 տարի առաջ՝ մայիսի 11-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Հարկավ, թե՛ հրադադարի համաձայնագրի կնքմանը նախորդող օրերին, թե՛ դրանից հետո եղել են որոշակի զարգացումներ (Բիշքեկյան արձանագրություն՝ 1994 թ. մայիսի 4-5-ը, Մոսկվայի հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ուղղակի միջնորդությամբ՝ 1994 թ. մայիսի 16-ին), բայց հիմք էր ընդունվում մայիսի 11-ին կնքված և հաջորդ օրվանից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը:

Հանրահայտ է նաև, որ, այսպես կոչված, «հրադադարի ռեժիմը» հետագա տարիներին պարբերաբար խախտվում էր, առավելապես՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ-նախահարձակ գործողություններով, ու նմանապես հայտնի է, որ 1994 թ. մայիսի 12-ից, օրինակ՝ մինչև 2016 թ. ապրիլի 2-ը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ու հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով անկրակոց օրեր գրեթե չեն եղել: Սակայն հիմնականը, այնուամենայնիվ, համաձայնագրի կնքումն էր և, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմի պահպանումը: Ինչի՞ մասին էր այդ համաձայնագիրը:

Հայաստանում ու Արցախում հանրության ճնշող մեծամասնությունն այդ համաձայնագիրը, իրավամբ, համարում էր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում տարած ծանր հաղթանակի արձանագրում, փաստաթղթավորում: Ավելին, մեր հասարակության մեջ քիչ չէին մարդիկ, գործիչներ, այդ թվում՝ պատերազմով անցած հայտնի դեմքեր, որոնք գտնում էին, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը (նախագահ Լևոն ՏերՊետրոսյան) աններելի մեծահոգություն դրսևորեց և չպարտադրեց պատերազմի դադարեցման վերջնական պայմանագիր՝ տվյալ պահին մեզ առավել քան ձեռնտու իրավիճակում ու պայմաններում, այդ թվում՝ ռազմական, դիրքային առումներով ձեռնտու իրավիճակում: Պարզ ասած՝ ուժերի գերլարման ու ահռելի զոհողությունների գնով հաղթանակի հասած հայությունը փաստաթղթորեն միայն այդ հաղթանակի փաստը ձևակերպեց, իսկ ադրբեջանաթուրքական հանցավոր գոյացությունը շունչ քաշելու և ջարդված ողնաշարը շտկելու հեռանկարային հնարավորություն ստացավ:

Ցանկացած պարագայում, 29 տարի առաջ հայկական կողմը ստացավ նվազագույնը, ինչ կարող էր ակնկալել հաղթող կողմը, սակայն դա էլ քիչ չէր: Հաջորդող տասնամյակներում ամենատարբեր վայրիվերումներ եղան, և մեզանից շատերը դրանց ժամանակակիցներն ու ականատեսներն են: Այդ տասնամյակների ընթացքում վայրիվերումներ ունեցավ նաև Արցախի հիմնախնդրի, ինչպես ընդունված էր ասել՝ «կարգավորման բանակցային գործընթացը»՝ զանազան անընկալելի «պլաններից», մինչև «փուլային», «փաթեթային» տարբերակներ, «Մադրիդյան սկզբունքներ»... Իսկ հետո եղավ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», կամ, ինչպես նշում են առանձին մեկնաբաններ, «անարյուն իշխանազավթումը»: Դա ընդամենը 5 տարի առաջ էր, շատ ժամանակ չի անցել, և շատերը շատ բան հիշում են, որքան էլ որ «հիշողության հարմարավետ կորստից» տառապող ձևանան: Հայաստանում իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին և նրա՝ ՔՊ խմբավորմանը:

Պահանջվեց ընդամենը մի քանի տարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գործնականում «զրոյական կետի» բերի՝ ա) բանակցային գործընթացն ու անցած տասնամյակներում ձևավորված դիվանագիտական «բագաժը», բ) հայկական զինված ուժերը՝ ՀՀ բանակն ու Արցախի ՊԲ-ն, գ) Հայաստանի արտաքին-քաղաքական «ունեցվածքը»՝ հիմնականում դաշնակից ու բարեկամական պետությունների հետ հարաբերությունների կանխամտածված փչացմամբ (Ռուսաստան, Իրան, Չինաստան) դ) հասարակական համախմբումը՝ ազգային կենսական նպատակների, տվյալ դեպքում՝ Արցախի ու Հայաստանի պաշտպանության շուրջ, ե) Հայաստանի ռազմատեխնիկական հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» և արկածախնդիր հայտարարությունները հանգեցրեցին այն բանին, որ ոչ միայն տապալվեց բանակցային թեկուզ խարխլված գործընթացը, այլև Փաշինյանին հաջողվեց լեգիտիմացնել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու մշտական մղումը:

Ավելին, առնվազն 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց ռազմատեխնիկական բալանսը պահելու համար, անհրաժեշտ զինտեխնիկայի, այդ թվում՝ նախատեսված ՀՕՊ ժամանակակից միջոցների գնումները փոխարինվեցին զուտ ցուցադրական, «փիարվելու» հնարավորություն տվող, բայց գործնականում ոչ մի բանի պետք չեկած ռազմական օդանավերի գնումով: Այն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, «առանց հրթիռների» (իբր թե, էլի): Այդ ամենից հետո, Հայաստանում ունենալով ըստ էության «գործընկեր» իշխանություն, ադրբեջանական հանցավոր կլանը, թուրքական աջակցությամբ, անցավ հարձակման: Կռահելի էր, որ հայության դեմ դավադրության նախնական պլանը մի քանի օրում «հարցեր լուծելու» վրա էր հաշվարկված՝ Արցախի ամբողջական օկուպացիայով: Բայց, չնայած «թավշյա» թուլացումներին ու դավերին, հայկական զինուժը դիմագրավեց ավելի քան 40 օր՝ կարողանալով պահպանել նաև ռազմավարական նշանակության ամբողջական հատվածներ:

Սակայն Փաշինյանը թշնամուն հանձնեց նաև Շուշին, որից անմիջապես հետո կապիտուլ յացիոն բնույթի հայտարարություն ստորագրեց, ինչը ծանր հոգեբանական հարված էր 44 օր շարունակ «հաղթելու ենք», «հաղթում ենք» կանխամտածված ստապատիր քարոզչության տակ ընկած հայության համար: Մայիսի 11-ը այն «զանգն» է, որը դեռ շարունակում է ղողանջել: Եվ այդ ծանր ղողանջն այն մասին է, թե ինչպես կարելի է հաղթել թշնամուն ծանր պատերազմում, բայց տասնամյակներ անց «գրկել» բառացիորեն փողոցից եկած մեկին ու զրոյացնել սեփական հաղթանակը՝ ձեռքբերումներով հանդերձ: Ավելին, պարզվում է՝ կարելի է ազգն ու պետությունը մատնել աղետի, հազարավոր զինվորների մահվան մատնել, երկիրը տանել վերջնական կործանման ու... ժպտադեմ, ուրախ-զվարթ շրջել, շարունակել վայելել կյանքը, իշխանությունը, դեռ մի բան էլ աջուձախ բոլորին մեղադրել... պարտության համար: Դա արդեն զրոյական կետ չէ: Դա արդեն անդառնալիության կետին հաջորդող կործանման կամ անկման ընթացքն է: Գուցե ոմանց համար այն «ուրախ ժամանց» է, բայց դրանից այն չի դադարում անկում լինելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>