Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան
20
Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Պատերազմ Արցախում
Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը

Մայիսի 9. Նիկոլի թոռ Նիկոլի ու նրա գործակիցների գողացած, թալանած, հոշոտած Եռատոնը

Արդեն առնվազն 3 տարի է, ինչ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունից գողացել են Մայիսի 9-ի տոնը: Իսկ այդ ապիրատության սկիզբը դրվեց 5 տարի առաջ, երբ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ հռչակվեց էժանագին լրագրաբադիկների և զազրախոսական գրոտումների մեջ հմտացած արկածախնդիր ու պոպուլիստ Նիկոլ Փաշինյանը: Ըստ այնմ՝ հանրահայտ է նաև Մայիսի 9-ի տոնը գողացողը: Դա Նիկոլ Փաշինյանն է՝ թոռը Իջևանի շրջանում ապրած Նիկոլ Փաշինյանի, ում մասին ժամանակին մամուլում թունդ հրապարակումներ շրջանառվեցին առ այն, թե նա Հայրենական պատերազմի ժամանակ թշնամու կողմն է անցել և «պոլիցայ» է եղել: Նրա թոռ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե նման բան չի եղել, այլ իր պապը գերի է ընկել, հետո գերությունից փախչելու փորձի ժամանակ զոհվել է 1943 թվականին: Ովքեր չեն հիշում երեք տարի առաջ ծավալված սկանդալային պատմությունը, կարող են վերհիշել, օրինակ այս հղումով՝ կամ ինքնուրույն (տասնյակ հրապարակումներ կան):

Ովքեր ուզում են, կարող են նույնիսկ վստահել Նիկոլ Փաշինյանի պատմածին, չէ՞ որ նա միշտ ու բացառապես ճշմարտությունն է ասում, ամենակարևորը՝ երբե՛ք չի ստում: Ո՞վ է երբևիցե լսել կամ տեսել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսի:

Սարկազմը՝ սարկազմ, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում իշխանությունը զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հասան այն բանին, որ Հայաստանի ու Արցախի հայությունից գողացան գրեթե բոլոր տոները, իմաստազրկեցին այդ տոները, զրոյացրեցին հաղթանակները:

Նոր տարուց հետո, Մայիսի 9-ը մեր ամենաժողովրդական տոնն էր, կարելի է ասել: Նախ, Արցախյան առաջին պատերազմում Շուշիի ազատագրման տոնն էր: Ու չնայած ազատագրման գործողությունը մեկ օր ավելի վաղ է եղել, բայց այն շատ սահուն ներհյուսվեց Հայրենական պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած Հաղթանակի օրվան: Ապա ժամանակին դրան միավորվեց «Երկրապահի օրը» (մայիսի 8), իսկ «Եռատոն» հռչակվեց այն հիմքով, որ Մայիսի 9-ի սահմանվեց նաև որպես Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օր:

Հիմա. Նիկոլ Փաշինյանի և նրա խմբավորման վարած «քաղաքականությունը» հանգեցրել է նրան, որ 2020թ. «44-օրյա պատերազմում» Շուշին հանձնեցին թշնամուն: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը մերժեց 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու պուտինյան առաջարկը: Իսկ այդ օրվա դրությամբ նախ, Շուշին հայկական զինուժի վերահսկողության տակ էր, ամենակարևորը՝ հազարավոր զինվորների կյանքն ու առողջությունը կարող էր փրկել (սիրում է, չէ՞ այս թեմայով անհեթեթ բաներ բլթացնել): Դա շատերին թույլ է տալիս ենթադրել, որ Շուշին թշնամուն հանձնելը նրա հանձնառություն-ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմել:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի քայքայի, գործնականում վերացնի Արցախի Պաշտպանության բանակը:

Երրորդ. այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի Սասուն Միքայելյանին դարձրեցին ԵԿՄ նախագահ, իսկ ԵԿՄ նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին մոնտաժված տեսանյութերով հանրությանը ներկայացրեցին որպես «տուշոնկի գող», ապա խոշտանգելով, ըստ էության՝ սպանեցին (արագացրեցին հիվանդությունից մահանալը) «Երկրապահի» մասին խոսելն ավելորդ է:

Ի՞նչ է տակը մնում. Հայրենական պատերազմում տարած հաղթանա՞կը...

Նիկոլ Փաշինյանն ու իր խմբավորումը հայությունից գողացել են Մայիսի 9-ի տոնը, գողացել են Անկախության տոնը, գողացել են Առաջին Հանրապետության տոնը, տո Նոր տարին էլ են գողացել, իսկ շատ ու շատերիս դեպքում անգամ ծննդյան օրերն են գողացել: Այդ ամենի փոխարեն միայն կորստյան օրեր են, պարտություններ ու մահեր, աղետ ու կործանում: Եթե մենք ուզում ենք կրկին մեջքներս ուղղել, կրկին ունենալ տոներ, այլ ոչ թե՝ կորուստներ, ապա առաջին անհրաժեշտ գործողությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխակեր ռեժիմից ազատվելն է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա: «Ուրիշ տարբերակը» Հայաստանի վերացումն է:

Արմեն Հակոբյան

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>