«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ)
7
Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Պատերազմ Արցախում
Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց 18-ամյա Դավիթը թույլ է, կանգնել չի կարողանում, մորը թույլ չեն տալիս տեսակցել. փաստաբան (տեսանյութ) Ծեծկռտուք՝ Մասիսի դպրոցներից մեկում Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ)

Փաշինյանն՝ ընդդեմ աշխարհի քաղաքական քարտեզի․ նիկոլիզմն ու մարտնչող տգիտությունը․ «Կարճ ասած». Տեսանյութ

Վերջին 5 տարին բոլոր առումներով, իսկ հատկապես՝ ազգային հարցերում կարելի է բնորոշել նշաձողի կամովին իջեցման շրջան։ Ընդ որում՝ սկզբից աքլորանում էին, հետո բացահայտ ու հայտարարված իջեցնում ազգային նպատակների նշաձողը։ Հիմա, արդեն, Փաշինյանն ինքը գնում է բանակցությունների ու նախապես հայտարարում, որ պետք է քիչ բան հայտարարել, որպիսի տեղ լինի բարձրանալու։ Կասեք աբսուրդ է, տրամաբանությունը հակառակն է ասում։ Այո, խոսենք կոնկրետ օրինակներով։ Տեսեք, այսօր պաշտոնական Թուրքիան պահանջեց քանդել Հայաստանում տեղադրված՝ Նեմեսիս գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Գիտե՞ք ինչու պահանջեց քանդել․ որովհետև օրեր առաջ Փաշինյանն ինքը Չեխիայում հայտարարեց, որ սխալ էր էդ հուշարձանը դնելը, ինքը տեղյակ չի եղել, ինքը չի որոշել։ Հայաստանում մինչ այս եղել են հուշարձաններ, անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ մեր հերոսների, վրիժառուներին նվիրված․ Թուրքիան քրթմնջացել է, բայց այդքանով ավարտվել է․ ինչո՞ւ։ Որովհետև նշաձողը բարձր էր։ Սրանք իջեցրած գնացին թուրքերի հետ բանակցությունների, բոլոր նախապայմանները նախապես ընդունցին, որոշները միանգամից կատարեցին, ու հիմա Թուրքիան ինչ խելքին փչում է՝ թելադրում է։ Ստացվում է ի՞նչ, վաղը, էս կտրվածքով, մի հատ փողոց, դպրոց անվանակոչելու համար նախագիծը պետք է ուղարկեն Թուրքիային ու թույլտվություն ստանա՞ն։ Այդպե՞ս է Փաշինյանը պատկերացնում ինքնիշխան պետության ղեկավարումը։ Նախ, բանակցություն կոչվածը նրա մասին է, որ նշաձողը բարձր վերցրած գնում ես, բանակցության արդյունքում, մի քիչ դու զիջես, մի քիչ ինքը զիջի ու փոխզիջմամբ ստանաք կոմպրոմիսային տարբերակ։ Բայց երբ դու զրոյական դիրքով գնում ես բանակցության, որևէ մեկը քեզ ավելին չի տալու, որովհետև իսկի դու չէիր ուզում, դրանից ավելը։ Պարզ բաներ եմ ասում, բայց պարզվում է՝ դեռ մարդիք կան որ այս խելապակասությունը քննարկում են։ Սա է մեր վիճակի ողբերգականությունը։

Ասում ա մեր նշաձողը էնքան են նախկինները բարձրացրել, որ էլտեղ չկար բարձրացնելու, դրա համար ես իջեցնում եմ, որ մանրից բարձրացնեմ։ Ինքը իջեցնում ա, թշնամին էլ հավեսով էդ իջեցրածիդ մեջ մտնում ա, գրավում ա, առիթից օգտվում ա, չէ՞ որ դու ավելը չես էլ ուզում, անգամ քո ունեցածի տերը չես, դե իսկ եթե տերը չես, ուրեմն ինքն ա։ Գիտե՞ք, եթե այդ մտքերն ինչ-որ բլոգեր ասեր, կամ մեկը մի հիպոթետիկ հոդված վերլուծեր, կարող է կարդայինք, ասեինք դե ցնդած մտքեր են, բայց դե ոչ պատասխանատվություն ունի ոչինչ, ինչ ուզում բրնձում է, բայց այս դեպքում, այս մտքերն ասում է իմ երկիր ներկայացնող և բոլորիս անունից որոշումներ կայացնող մարդը, դա արդեն այլ բան է նշանակում։ Սա գիտե՞ք ինչից ա, որովհետև մեզ մոտ ոչ թե պետության ղեկավար է, այլ իր մտքերով ու մակարդակով դեղին մամուլի գրչակ մնացած մարդ, որը թերթի տպաքանակի վաճառքի համար սուտ լուրեր ա գրել՝ առանց պատասխանատվության զգացումի, ինչ գրել՝ գրել է, ինչ ասել՝ ասել է, կանցնի կգնա․ բայց չէ՞, որ դարձել է վարչապետ, էլի՞ պատասխանատվությունը չկա, այ դա չեմ հասկանում։ 5 տարվա ընթացքում, անգամ կործանիչ պատերազմով անցնելով՝ այդպես էլ չհասկացավ, թե ինքը որքանով է պատասխանատու։ Երբ հրամանատարը ասում ա զորքին հետ եկեք, որ պատերազմ չլինի, նա հրամանատար չէ, որովհետև իր գործը հող հանձնելը չէ, պահելն է, չի կարա հրամանատարը զորքին շարի ու հայտարարի, որ հպարտ դեմքերով գնում ենք սահմանը թողնելու, տենց միտք ասողը դադարում է հրամանատար լինել։ Հիմա սա պետություն է, նա ղեկավարում է ինքիշխան պետություն ու շարունակ ասում է, մեզ համոզում է այն, ինչ երազում է թշնամին, թշնամին էլ տեսնում է, որ իր երազանքներն հլու հնազանդ կատարվում են, սկսում է սպառնալ, թե՝ ավելին էլ պիտի անես, էդքանը քիչ է։ Նոր բան չէ, կյանքի օրենքն է։ Եթե մեկն անգամ առանց բանակցելու, տեղը մի բան ուզելու, քո ուզածն անում է, է կասես՝ հլը արի, էս էլ պիտի անես, էն էլ, ու առհասարակ, սրանից հետո, ինչ ու ոնց ասեմ, պիտի անես։

Ինչոր, էմոցիոնալ բան ա իբր ասում, որ մարդիկ հուզվեն, երևի․ ասում ա՝ ես 100 անգամ մեռել եմ, հարություն եմ առել, դուրս եմ եկել էդ ծանր վիճակից։ Իր մասին է խոսում, էսքանից հետո, դեռ իր մասին է խոսում։ Սաղ հանձնել ես, հանձնում ես, մնացել ես ողջ, զարմացել ես, բայց դա արդյո՞ք գլուխ գովելու բան է։ Միայն պատերազմի ժամանակ, մի ողջ տղերքի սերունդ զոհ տվեցիր, որ դու իբր մեռնես ու հարություն առնես, մեզ էլ գլուխ գովե՞ս։ Այդ տեղ երևում է, որ մենակ մտածել ես քո մասին, որ կարևորը դու հաղթահարես այդ ամենը, իսկ որ մարդիկ են զոհվում, հողեր, տներ ու Հայրենիք լքում, դրա մեղավորը դու չես, նշաձողն էր բարձրացված։ Սեփական հողում, սեփական տանը ապրելը նշաձողի արհեստական բարձրացում է՞ր։ Հիմա էլ միակ նպատակն է պահել իշխանությունը, քանի որ դա մի մարդու կարծելով՝ միակ ֆիզիկական անվտանգության երաշխիքն է։

Այդ նույն մարդու մտքում, նշաձողի իջեցման պատճառով էր, որ մենք կորցրեցինք Արցախը։ Իսկ հիմա նշաձողը իջեցրել ա էնքան, որ անկախ Արցախի հանրապետությունը միանձնյա ճանաչում ա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ու հիմա մեղադրում է, թե նախկինները որ պաշտպանել են Արցախի ինքնորոշումը, դա էր սխալը, նշաձողը բարձր էին վերցրել։ Սա աբսուրդ հայտարարություն է ամբողջ աշխարհի պատմության տեսանկյունից։ Ցնդաբանություն է, որովհետև, ըստ Նիկոլի ուսմունքի, այն երկրները, որ մինչ այս ինքնորոշվել են, անկախացել են, ղալաթ են արել, նշաձող էին բարձրացնում, պայքարում դրա համար, խելոք նստեին տեղները։

Ժողովուրդ ջան, իմ հետևում դրված է աշխարհի քաղաքական քարտեզը։ Էդ քարտեզից նախկինում բոլորիդ տներում կար։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, էս քարտեզի վրա առկա պետությունների 95 տոկոսը պետք է չլինեին, որովհետև գրեթե բոլոր պետությունները ինչ-որ ժամանակ եղել են այլ պետության գաղութ և պայքարի արդյունքում ինքնորոշվել են։ Համաձայն Նիկոլ Փաշինյանի, Արաբական Միացյալ էմիրությունները մինչև հիմա պետք է լինեին Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ Եթե 1960-ականներին թուրքերն ու անգլիացիները ֆայմեին ու մի հատ Նիկոլ Փաշինյան ուղարկեին Քուվեյթ, էդ երկիրը մինչև հիմա չէր ինքնորոշվի ու Մեծ Բիտանիայից ու Օսմանյան կայսրությունից ձեռքից ձեռք կանցներ։ 2011 թվականին էլ Հարավային Սուդանը չէր անկախանա։ Եթե Նիկոլ Փաշինյանից ամեն երկիր մի հատ ունենար, էլ ինչի՞ էին տրոհվում կայսրությունները, Հյուսիսայն, Հարավային Կորենաերը կշարունակեին մնալ Ճապոնական կայսրության կազմում, Օսմանյան կայսրությունը անծայրածիր կմնար, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուքմենստանը, մենք պետք է լինեինք ռուսական կայսրության կազմում։ Ալժիրը, Թունիսը կամ Վիետնամը ինչի՞ ինքնորոշվեցին, հենա Ֆրանսիայի կազմում թող մնային էլի, Բրազիլան էլ դուրս չգար Պորտուգալիայի կայսրությունից։ Մի՞թե հանճարեղ Նիկոլներ չկային Մեքսիկայում, Արգենտինայում, Չիլիում, Վենեսուելայում կամ Կոլումբիայում, որ իսպանական կայսրությունը չքանդվեր։ Էդքան հնդկական սերիալ եք նայում ժողովուրդ ջան, բայց գիտեք չէ՞, որ եթե էդ մեկուկես միլիարդ բնակչություն ունեցող երկիրը Նիկոլի պես ղեկավարներ ունենար, որոնք մտածեին այնպես, ինչպես մտածում է Նիկոլը, հիմա հնդիկները կշարունակեին մնալ Մեծ Բրիտանիայի գաղութ։ Ո՞նց է ստեղծվել ԱՄՆ-ն, ստեղծվել է Մեծ Բրիտանական 13 գաղութների ինքնորոշման արդյունքում։ Բա, բարձր նշաձող են դրել, որ իրենք պետք է որոշեն ոնց են ապրելու իրենց հողի վրա, պայքարել են, նվաճել են այդ իրավունքը։ Այսինքն, ըստ Փաշինյանի, մինչև հիմա պետք է ԱՄՆ-ն լիներ Բրիտանիայի գաղութ։ Հայերը լցված են Եգիպտոսում, օրը 3 սամալյոտով գնում ենք Եգիպտոսում հանգստանալու, գիտե՞ք ժողովուրդ, որ ըստ Նիկոլի, Եգիպտոսը պետք է հիմա լիներ թուրքական, կամ բրիտանական կայսրությունների մեջ։ Իսրայել երկիրը ընդանհրապես, պետք է գոյություն չունենար։ Բայց Իսրայելում նման մարդուն վաղուց էլ չասեմ, թե ինչ արած կլինեին։ Իսկ մենք ղեկավար ենք պահում։ Ու դրա համար էլ էս օրին ենք։

Ղարաբաղն էլ եղել է Ադրբեջանի գաղութ, բռնի կցվել է, ի միջի այլոց, օդից ստեղծված Ադրբեջան պատությանը։ Զարգացող աշխարհում, միակ դուռը ինքնորոշման իրավունքն է․ դրանից հարյուրավոր ազգեր են օգտվել, ստեղծել են պետություններ։ Հերթը հասել ա Ղարաբաղին, ինքնորոշվել ա, ու անկախության ճանաչման ճանապարհին մի հատ դեղին մամուլի վերլուծաբան է հայտնվել ու ասում է չէ, ի՞նչ ինքնորոշում, նշաձող եք բարձրացնում։ Նիկոլը պլանկան էնքան ա իջեցրել, որ եկել է սկզբին է հասել արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի անկախության։ Շուտով վիճարկելու ա Հայաստանի անկախության ու տարածքային ամբողջականության գործընթացը։ Վաղը հանձնելու է Հայաստանից տարածքներ ու ասի՝ դե սխալ էր ասելը Հայաստանի տարածքային ամբողջականություն, մենք ընդունում էինք, որ տարածքային խնդիր ունենք։

Կարճ ասած՝ Նիկոլի օրոք, ժողովուրդ ջան, մեզ ծաղրում են բոլորը: Մենք պետության ղեկավարի տեղում ունենք մարդ, որը տեղյակ չէ պատմությունից, փաստաթղթերից, իրողություններից, չունի պատկերացում ու չի էլ ուզում սովորել։ Սա կոչվում է մարտնչող տգիտություն։ Չունի պետական մտածելակերպ։ Ու, իմ կարծիքով, հենց դրա համար էլ այս օրին ենք հասել ու դեռ գլորվում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>