Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Հանրային կարծիքը զգալիորեն փոխվել է նաև վերջին մեկ տարվա համեմատությամբ․ Քրիստինե Վարդանյան

Իրավիճակը մարզերում

Վերջին շրջանի պարբերական այցերը մարզեր և մարզաբնակ հայրենակիցների հետ զրույցները վեր են հանում օրինաչափություններ, որոնց կարծում եմ արժե անդրադառնալ (գրառման մեջ սեփական տպավորություններն են)։

1․ Երբ գործընկերների հետ ամփոփում ենք մարզային այցելությունները, առաջին եզրակացությունը, որն արձանագրում ենք հետևյալն է․ հանրային կարծիքը զգալիորեն փոխվել է նաև վերջին մեկ տարվա համեմատությամբ։ Բոլոր մարզերում, ցանկացած բնակավայրում, միանգամայն ոչ ֆորմալ շփումներում հազվադեպ են հանդիպում իշխող ուժի գործողությունները և հայտարարությունները ակնհայտորեն պաշտպանող քաղաքացիներ։

2․ Միևնույն ժամանակ աճում է քաղաքական ուժերի նկատմամաբ ընդհանուր անվստահությունը և սա սնուցվում է հենց իշխանական քարոզչական մեքենայի կողմից։ Բոլոր ուժերի նույնականացումը, ՀՀ բոլոր ղեկավարների միջև հավասարության նշան դնելը, «դե մեկ է ոչինչ չի փոխվի», «ով էլ լինի նույնն է լինելու», «Հայաստանը դաշնակիցներ չունի, մենակ ենք մնացել թուրքերի դեմ», «ռուսները մեզ գցում են» նարատիվները հիմա իշխանական պրոպագանդստների գլխավոր թեզերն են, որոնք հաճախ կարող ենք լսել Հայաստանի ամենատարբեր անկյուններում։

3․ ՀՀ բոլոր մարզերում, ամենատարբեր սոցիալական խմբերի պատկանող մարդիկ այս կամ այն կերպ զգում են անվտանգային համակարգի փլուզման հետևանքները և ունեն տարբեր աստիճանի արտահայտված մտահոգություններ։ Մենք չենք հանդիպել մարդու, ում անվտանգային հարցերը չեն հուզում, այլ հարց է, թե ում են մարդիկ հասցեագրում այդ հարցերը։ Այստեղ կա լրջագույն խնդիր՝ իշխանական պրոպագանդային հաջողվում է որպես այդ հարցերի հասցեատեր ներկայացնել արտաքին ուժերին, դաշնակիցներին, ոչ իշխանական ուժերին՝ իրենցից պատասխանատվությունը հեռացնելու համար։

4․ Որդեգրվել է անվտանգային ճգնաժամը կենցաղային խնդիրներին անդրադարձով քողարկելու մարտավարություն։ Տարբեր համայնքներում հսկայական գումարներ են ծախսվում մարդկանց համար տեսանելի խնդիրների թվացյալ լուծման համար (ասֆալտապատում, ջրագծերի խնդիրներ, տարբեր շինությունների թեկուզ կոսմետիկ վերանորոգումներ)։ Կապ չունի, որ օրինակ մոտավորապես մեկ տարի առաջ այս իշխանությունների կողմից կառուցված, Իրանի հետ Հայաստանը կապող միակ ռազմավարական Գորիս-Կապան ճանապարահի տարբեր հատվածներ քարուքանդ են ու կախված եղանակային պամաններից հաճախ դառնում են դժվարանցանելի կամ գրեթե անանցանելի։ Նույն պատկերն է բոլոր մնացած դեպքերում։ Աշխատանքը արվում է նույն որակով բոլոր վայրերում։ Արդյունքում անընդհատ անհրաժեշտություն է առաջանում վերադառանալ ոչ վաղ անցյալում արված աշխատանքին՝ ստեղծելով բուռն և կարևոր գործունեության իմիտացիա։ Այստեղ խնդիր է առաջանում ոչ իշխանական ուժերի համար։ Անհրաժեշտություն կա ավելի մեծ ջանքեր գործադրել կենցաղային խնդիրներ և անվտանգային խնդիրներ կեղծ հակադրությունից դուրս գալու համար։ Չկա լրիվ առանձին և վերացական անվտանգային խնդիր, այն մշտապես շաղկապված է մարդկանց կյանքի հետ, ավելին՝ անհնար է անվտանգային խնդիր լուծել առանց մարդկանց մյուս խնդիրները կարևորելու և միմյանց հետ ունեցած կապը ցույց տալու։

5․ Չնայած հսկայական պրոպագանդիստական ջանքերին, այտուհանդերձ դեռևս չի հաջողվել մարդկանց շրջանում նվազեցնել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքների աստիճանը։ Այս հարցում էական դեր ունեն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններն ու Թուրքիայից հնչող հայտարարությունները։ Մարդիկ աստիճանաբար սկսում են ավելի շատ ընկալել իրողությունը, որ թշնամիները խնդիրը երբեք էլ միայն Արցախը չի եղել։ Սակայն այս առումով դեռևս շատ աշխատանք կա անելու։

6․Չնայած այս ամենին բոլոր բնակավայրերում կա իշխող ուժի նկատմամբ ռադիկալ տրամադրված մարդկանց խումբ ում միակ պահանջը իշխանափոխության օրակարգն է։ Այս մարդկանց թիվը ևս աճել է անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ: Նկարում մի դրվագ է մարզային հանդիպումներից։ Փորձում ենք դահլիճային հանդիպումներին զուգահեռ անպայման նաև նաման խմբակային հանդիպումներ կամ առանձնազրույցներ ունենալ, որտեղ մարդիկ ավելի անկաշկանդ են կարողանում արտահայտել մտքերը և կիսվել մտահոգություններով։

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>