Մի քանի հարց տամ, լա՜վ մտածեք ու պատասխանեք, ըստ կետերի
Մի քանի հարց տամ, լա՜վ մտածեք ու պատասխանեք, ըստ կետերի.
1 Հայ ազգային քանի՞ հաստատություն եք ճանաչում, որի շնորհիվ կերտվել, զարգացել եւ բացառիկացել է հայ մշակույթն ու պատմությունը։
2 Հայ ազգային քանի՞ հաստատություն կմտաբերեք, որի իշխանությունն ու հեղինակությունը ոչ միայն Հայաստանում է, այլ տարածվում է աշխարհի 10մլն հայերի 90 տոկոսի վրա։
3 Հայ ազգային ձեր իմացած ո՞ր կառույցն է կանգուն եւ անսասան ասենք առնվազն 1000 տարի։
4 Հայ ազգային ո՞ր կառույցն է, որ անփոփոխ, աննահանջ եւ անվախ շարժվում է իր առաքելությանը հավատարիմ` անկախ դարերի աշխարհաքաղաքական փոփոխություններից։
5 Հայ ազգային ո՞ր կառույցն է այսօր Հայաստանում ի շահ ազգի տնօրինում տարածաշրջանի ամենահին ուսումնական հաստատությունը, ամենահին տպարանը, ամենից հին մամուլը։
6 Հայ ազգային ո՞ր կառույցն է կարողացել ստեղծել ու ազգին փոխանցել այնպիսի բացարձակ արժեքներ ինչպիսիք գրերն են, Աստվածաշնչի թարգմանությունը եւ հրատարակությունը, հայ անաղարտ երգն ու տաղը, ինքնուրույն փիլիսոփայությունը եւ քերականությունը, նկարչությունն ու գրականությունը։
7 Հայ ազգային ի՞նչ կառույցներ կթվեք, որոնք եղել եւ մնում են այդքան պետականամետ, հայոց բանակի մեջ եւ կողքին, հայ մարդու, զինվորի, մանուկի, ծերի, ընչազուրկի, գերու, հիվանդի, բանտարկյալի, անկյալի եւ ոտքի կանգնածի հոգսը կիսող ու փրկության հույսն ավետող։
Էլ չշարունակեմ...
-«Կառույց» բառը պայմանական էր, դուք թվեք անձեր, կուսակցություններ, միություններ եւ իշխանություններ, թվեք ու հիմնավորեք, խնդրեմ։
* Հա, մեկ էլ մտածեք, որ եթե կան որոշ իմաստակներ (իսկ նրանք կան), որ այդ կառուց(ներ)ի դեմ սուր են ճոճում եւ ցեխ շպրտում, ապա ի՞նչ շահ են հետապնդում, ո՞ւմ դեմ են իրականում այդ բոլորն անում...
‼️Ու եթե հասկացաք, թե ինչի մասին է խոսքս... անպայման կիսվեք. շատերը կարիք ունեն այս հարցերի մասին մտածելու։
Հ.Գ. Մտքից բոբիկ, մերկապարանոց, դատարկապորտ ու հիմնազուրկ մեկնաբանություններին խոստանում եմ չպատասխանել։
Նման մեկնաբանություններ գրողներն ավելի լավ է մի քիչ բառարան թերթեն, հասկանան, թե վերեւում ինչ բառերով բնորոշեցի իրենց գրածը։
Խաղաղ գիշեր բոլորիս։
«Սարկավագագիրք» ֆեյսբուքյան էջից

