Սա ցեղասպանություն է, որը կատարվում է ողջ հայության աչքի առաջ
Սա Սարսանգի ջրամբարն է 4 ամիս առաջ ու այսօր։
Ես հասկանում եմ, որ դա շատերին ոչինչ չի ասում։ Այս ջրամբարը Արցախը սնուցող եզակի ջրավազան է։ Ջրավազանները որպես կանոն լցվում են ձմռանն ու գարնանը ու դատարկվում ամռանը։ Շրջափակված Արցախը ամառը դիմավորելու է դատարկված Սարսանգի ջրամբարով։ Դա նշանակում է.
1. էներգետիկ ճգնաժամ
2. Երաշտ և գյուղատնտեսական ճգնաժամ։
Սա ցեղասպանություն է, որը կատարվում է ողջ հայության աչքի առաջ։ Ու երկար ժամանակ զարմանում էինք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել 1915-ին։ Թուրքի ձեռագիրը չի փոխվում։
Հիշում եմ, որ մի խումբ աշխուժակներ կոկորդ էին ճղում Թարթառի վրա կառուցված ՀԷԿ-երի մասով (չնայած, որ այդ էներգիան լցվում էր հայկական էներգետիկ համակարգ) ու լուռ են այսօր։ Լուռ են, կարելի է ասել, բոլորը։
Վաղը թուրքը ձեր դուռն էլ է ծեծելու, բայց արդեն ուշ է լինելու։
Դավիթ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

