«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
7
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Վեոլիա Ջուրը` Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին

Վեոլիա Ջուր ընկերությունը օրերս հայտարարել էր հոկտեմբերի 18-19-ին Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Դա պայմանավորված էր «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի վրա առկա վթարները վերացնելու, նոր սարքավորումներ տեղադրելու ու մոտ 1կմ երկարությամբ նոր ջրագծի միացման անհրաժեշտությամբ:

Սակայն ի տարբերություն նմանօրինակ այլ ջրանջատումների, սա ունի նախապատմություն, որի վրա արժե կանգ առնել: Այսպես, դեռևս գարնանը հրապարակված «Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը» մամուլի հաղորդագրության մեջ պատմել էինք, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի մոտ «Գառնի-Արարատ» 500մմ տրամագծով մետաղյա ջրագծի վրա տարիներ առաջ հանգամանքների բերումով ձեւավորվել է գերեզմանատուն: Ստեղծված իրավիճակի անթույլատրելիությունը, ինչպես նաև խողովակաշարի վթարայնությունը հաշվի առնելով` նախկին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ դեռևս 2014 թ.-ին ձեռնարկել էր գերեզամանատունը շրջանցող 1136 մետր երկարությամբ 500մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարի անցկացումը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով` ընկերությունը աշխատանքները կիսատ էր թողել: Ծանոթանալով իրավիճակին` նոր ջրամատակարարը՝ Վեոլիա Ջուրը առաջնահերթությունների թվում նախանշեց այս խնդրի լուծումը: Արդեն ապրիլին ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արտաշատ» տեղամասը վերսկսեց աշխատանքն այս ուղղությամբ: Խողովակաշարը կառուցվեց արագ տեմպերով: Հետո, համաձայն կարգի, իրականացվեցին դրա լվացման, ճնշումային փորձարկման ու հնարավոր թերությունների հայտնաբերման աշխատանքներ: Եւ ահա հիմա, 6 ամիս անց ընկերությունը ձեռնամուխ է եղել ջրատարի այս վտանգավոր հատվածը շահագործումից հանելուն ու գերեզմանատունը շրջանցող նոր պոլիէթիլենե խողովակաշարը շահագործելուն: Նաեւ նախատեսվում է նոր ջրագծին միացնել Արարատի մարզի Այգեստան գյուղը:

Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունը սովորաբար մի կրակոցով 2 եւ ավելի «նապաստակ է սպանում»: Նախ գրանցվում են տվյալ ջրատարի վրա եղած բոլոր թերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ վթար վերացվի, հետո նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ գործը սեղմ ժամկետներում կատարվի, եւ վերջում միայն ջրանջատում իրականացնում: Այս առումով «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի ներկայիս կանգառն օրինակելի է:
Իսկ հիմա ընթացող աշխատանքների մասին: Այսօր, վաղ առավոտից ջրատարի տարբեր հատվածներում գործի են անցել «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ», «Արտաշատ», «Մասիս» տեղամասերը, իսկ Երևանից գործընկերներին են միացել «Շենգավիթ» տեղամասն ու տնօրինության Հատուկ մեքենամեխանիզմների խումբը:
«Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղից հաղորդում է, որ ջրատարի 7-8 վնասված հատվածներում միաժամանակ նորոգման աշխատանքներ են ընթանում: Օրինակ, Վերին Դվինում 100մմ տրամագծով ճնշումային փական են փոխարինում, մայրուղային ջրատարի քլորակայանի մոտ հին փականները նորոգվում, կարգի են բերվում, Արարատում` «Սիսավան» ՕԿՋ-ի մոտ, 200մմ տրամագծով փականային հանգույց են փոխում և վթարված խողովակներ են նորոգում: Աշխատանքը ամեն տեղ եռում է, ջրմուղագործները անում են ամեն ինչ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:

Արդյունքում, ոչ միայն ջրատարը վերջնականապես կշրջանցի գերեզմանատունը, այլեւ, ինչպես հավաստիացրեց Գաբրիել Մելիքսեթյանը, կբարձրանա «Գառնի - Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի շահագործման հուսալիությունը: Կնշանակի՝ նաեւ կբարելավի սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումը:

 Վեոլիա Ջուր ՓԲԸ

Հանրային կապերի ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>