Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Վաշինգտոնյան բանակցությունները Թուրքիայի վերահսկողությամբ են. ինչո՞ւ է Ռուբինյանն ԱՄՆ-ում

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ներկայությունը Վաշինգտոնում պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարտադրված օրակարգով: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից առաջ ԱՄՆ մայրաքաղաք է մեկնել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՝ խորհրդարանական պատվիրակությամբ:

Հիշեցնելով, որ Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերություններում առանցքային դեմքերից է, քաղաքագետը նշեց, որ նա Վաշինգտոնում է Թուրքիայի հետ բանակցային գործընթացում հակասությունները բացառելու համար։

«Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված են, և բոլոր բանակցությունները, որոնք վարվելու են Վաշինգտոնում, բնականաբար նաև Թուրքիայի վերահսկողության տակ են գտնվում։ Դրանք չպետք է տարբերվեն հայ-թուրքական հարթակներում անցկացվող բանակցություններից։ Ես կարծում եմ, որ Ռուբինյանն այնտեղ բանակցային պրոցեսի ամբողջությունը ապահովելու համար է, որ նաև Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնվեն»,–ասաց քաղաքագետը։

Բացի այդ Ռուբինյանն այն քաղաքական գործիչներից է, որը, ըստ մեր զրուցակցի, վայելում է թուրք–ադրբեջանական դաշինքի սերն ու հարգանքը։ Թուրքիայի համար շահեկան է այդ բանակցություններում նման մարդու գոյությունը։ Արդյունքում Ռուբինյանը հայտնվեց Վաշինգտոնում և նստեց Արարատ Միրզոյանի կողքին։ Քաղաքագետը ընդգծեց, որ Թուրքիան նաև Ադրբեջանին է իրենից կախվածության մեջ պահում իր շահերն առաջ տանելու համար։

«44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական աջակցությունը, որ Թուրքիան տրամադրել է Ադրբեջանին, նրան հնարավորություն է տվել պայմաններ թելադրել, այսինքն` վերահսկել Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Թուրքիան հիմա ավելի մեծ շահագրգռվածություն ունի, որովհետև Ադրբեջանը շատ ավելի վերահսկելի և թուրքական է դարձել, քանի մինչ պատերազմն էր»,–ասում է նա։

Նշենք, որ նյութն արդեն պատրաստ էր, երբ այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց, որ Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ է մեկնել իր հրամանով։ Ինչ վերաբերում է վաշինգտոնյան հարթակում ընթացող բանակցություններին և իշխանությունների հայտարարությանը, որ դրանք որևէ տարբերություն չունեն Մոսկվայում վարվող բանակցությունների հետ, քաղաքագետը հակադարձում է` նշելով, որ նման հայտարարությունները իշխանությունների կողմից դեպի Արևմուտք գործընթացը տանելու արդարացումներն են։

«Սուտ են խոսում իշխանությունները, երբ ասում են տարբերություն չկա։ Տարակարծություններ և տարաձայնություններ կան, որոնք շատ բացահայտ են։ Մոսկովյան տարբերակով ԼՂ հարցը թողնվում է ապագային և ավելի բարենպաստ պայմաններին։ Իսկ Արևմուտքը շատ բաց տեքստով հայտարարում է, որ Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել և հանգիստ ապրել։ Միայն այս կարևոր տարբերությունը ցույց է տալիս, որ տրամագծորեն հակառակ դիրքորոշումներից են Արևմուտքը և ՌԴ-ն մոտենում Հարավային Կովկասում այս խնդիրների լուծմանը»։

Բացի վերոնշյալը, Արևմուտքը չի ցանկանում Արցախում տեսնել ռուս խաղաղապահներին, մինչդեռ Մոսկվայի համար նրանց ներկայությունը Արցախում կարևոր և կենսական նշանակություն ունի։ Սա, փորձագետի խոսքով, ամբողջ խաղաղության կառուցման մեխանիզմն է փոխում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>